• am
  • ru
  • en
Версия для печати
08.07.2021

ՈՎ Է ԵՂԵԼ ՇՈՒՇԻԻ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ. ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ

   

«Շուշիի շտաբում էր մշտապես Սեյրան Մուշեղիչը, Արգիշտի Քյարամյանը եւ Առուստամյանը»,– այս մասին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ով էր ղեկավարում Շուշիի օպերացիան, օրեր առաջ ասել էր Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ապա ընդգծելով.

– Երբ ԱՀ նախագահը եկավ Շուշի, այդ օրը Սեյրան Մուշեղիչը ասաց, որ Առուստամյանը մենակ չի կարող, որ Գլխավոր շտաբից թող մարդ ուղարկեն: Առուստամյանն ու Մուշեղիչը միշտ իրար հետ են եղել: Բայց Օհանյանը ասում էր, որ ինքը ընդամենը որպես տեղանքին ծանոթ, փորձում է կողքից օգնել Առուստամյանին:

«Իրավունքին» հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, թե ով է Առուստամյանը: Խոսքը Արցախի հանրապետության Զինվորական կոմիսարիատի պետ Սերգեյ Առուստամյանի մասին է:

Եղե՞լ է արդյոք պարոն Առուստամյանը Շուշիի բունկերում եւ եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ գնդապետից, ով խուսափեց հարցերին մանրամասն պատասխանելուց, պատճառաբելով, որ զինվորական է, այնուամենայնիվ, սակայն, փաստեց.

– Այսպես ասեմ, ես մասնակցություն ունեցել եմ, միանշանակ, հասկանալի է: Ղեկավարության մեջ եղել եմ, բայց նորից եմ ասում պետք չի դրա մասին խոսել այն էլ հեռախոսով:

Ըստ էության, շարունակում է մնալ ամենակարեւոր հարցը բաց, թե ո՞վ է եղել Շուշիի օպերացիայի ղեկավարը: Վերոնշյալ երեք անձնավորությունն էլ, փաստացի չեն հերքել, որ եղել են Շուշիում, ավելին` վերոնշյալ բունկերում, բայց թե ով է եղել երեքից օպերացիայի ղեկավարը որեւէ մեկը չի բարձրաձանում:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ