
ՇՈՒՇԻՆ ՉԵՆ ԳՐԱՎԵԼ, ՆՎԻՐԵԼ ԵՆ. ՊԱՏՄԱԲԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
«Եթե նախորդ տարվա նոյեմերի 10-ից հետո Ադրբեջանում տոնակատարություններ էին, ապա վերջին ժամանակաշրջանում նկատելի է, որ այդ տրամադրությունները իրենց մոտ գնում է դեպի անկման», – «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց Շուշի քաղաքի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ըստ նրա, ադրբեջանցիները սկսել են գիտակցել, որ կատարել են պատմական մի մեծ սխալ` հարձակվելով մեզ վրա. «Նրանք ոչ միայն անվտանգության գոտի են մտցրել իրենց զորքը, այլեւ զավթել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված ԼՂՀ տարածքները եւ փորձում են ասել, թե պատերազմը վերջացել է: Մինչդեռ վերջացել է պատերազմի որոշակի փուլը, բայց ոչ պատերազմը»:
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ