• am
  • ru
  • en
Версия для печати
27.06.2021

ՈՒՄ ՀՐԱՄԱՆՈՎ ԵՎ, ՈՐ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐՆ ԵՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը

   

«Այդ խորհրդակցությունը եղել է նոյեմբերի հինգի երեկոյան՝ ժամը հինգի կողմերը, որտեղ քննարկվում էր, թե ինչպես կարելի է հակահարձակման գործողություն իրականացնել կանխելու համար Շուշիի վրա գարձակման հակառակորդի վերջնական գործողությունը: Որովհետեւ հակառակորդը արդեն գրավվել էր Սխնաղ եւ Ավետարանոց գյուղերը եւ ընդամենը ժամերի հարց էր մնացել, որ հակառակորդը շրջանցելով Քարին տակը դուրս կգա Լիսագորով Շուշիի ճանապարհի վրա: Այդ մտահղացում Սամվել Բաբայանին էր, որ կարելի էր Կարմիր-Շոշ հատվածից հակահարձակվողական գործողություն իրականացնել Սխնաղի ուղղությամբ, եւ կանխել հակառակորդի հետագա գործողությունները», – «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով օրերս համացանցում հայտնված Շուշիի պաշտպանության օպերացիայի մշակման գործողություններին, ասաց խորհրդակցությանը մասնակցած գեներալ-մայոր, Արցախի հերոս ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ:

– Ովքեր էի՞ն հավաքված այդ խորհրդակցությանը:

– Այնտեղ հավաքված ոչ բոլորն էին այդ օպերացիային ներառված, կային գումարտակի ղեկավարներ, ովքեր անմիջական պատասխանատու են եղել այդ օպերացիայի համար: Բայց, ցավոք այդ օպերացիան այդպես էլ տեղի չի ունեցել, որովհետեւ առավոտյան, այն գումարտակները, որոնք պետք է մասնակցեին այդ օպերացիայի բարեհաջող ընթացքին՝ հրաժարվել էին հրաման կատարել՝ դրանով ավարտվել է ամեն ինչ:

– Պարոն Աղաբեկյան, այդ տեսագրությունից տպավորություն է ստեղծվում, որ Շուշիի պաշտպանության օպերացիան ղեկավարվում էր Սամվել Բաբայանը: Այդպե՞ս է:

– Ոչ, ոչ, դա առանձին վերցրած փոքրիկ հակահարձակվողական գործողություն էր, որը Սամվել Բաբայանը, որպես մտահղացում ներկայացրել էր ԱՀ նախագահին, ստացել էր համաձայնություն: Ներգրավվել էին որոշակի ուժեր եւ միգուցե եթե դա իրականություն դառնար կարելի էր կանխել Շուշիի վրա հարձակումը եւ հետագա գործողություններով հակառակոդին հետ շպրտել: Բայց փաստ է, որ այն չի իրականացվել:

– Ի՞նչով են պատճառաբանել, որ հրաժարվում են կատարել հրամանը:

– Անկեղծ ասած , ես կդժվարանամ ասել, որովհետեւ իմ մասնակցությունը ընդամենը Սամվել Բաբայանին օգտակար լինելու մեջ էր կայանում: Սամվել Բաբայանն ինքն էր ցանկացել, որ ես իր կողքին լինեմ: Կարող եմ միայն փաստել, որ գումարտակները հրաժարվել են վերջին պահին մասնակցել՝ դա վստահեցնում եմ: Ավելին, այս պահին կա հարուցված քր. գործ, բայց մանրամասնություններին տեղյակ չեմ:

– Որտե՞ղ է եղել այդ խորհրդակցությունը:

– Եղել է Շոշ գյուղում ձեւավորված պաշտպանական շտաբում, որի պատասխանատուն գեներալ Մնացականյանն էր:

– Պարոն Աղաբեկյան, ո՞վ էր տեսանկարահանում այդ խորհդակցությունը, քանի որ ակնհայտ երեւում է, որ գաղտնի տեսագրություն չի եղել:

– Կարծում եմ շատերն են տեսանկարահանել, որովհետեւ այդ գործողության մեջ այնքան օպերատիվություն կար, որ դրա գաղտնիության մասին խոսելը անիմաստ էր, որովհետեւ ընդամենը ժամեր հետո հակառակորդը պետք է տեսներ այդ խորհրդակցության արդյունքը, ինչը, ցավք, տեղի չունեցավ:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
www.iravunk.com


դեպի ետ