
«Իրավունք». ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
««Իրավունք» թերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն:
Ըստ մեր աղ¬բյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հա¬րությունյանով փոխարինելուն նպաս¬տել են ռուսները:
Ինչ վերաբերվում է պաշտպանության նոր նախա¬րարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար», – գրում է թերթը։
դեպի ետ