• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2021

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՁԱՅՆԵՐԸ 10 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ

   

Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը։

«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են: Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .», – գրել է նա։

Դաշինքի անդամներից Ռոբերտ Հայրապետյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին։

«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ: Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին», – գրել է նա:

www.iravunk.com


դեպի ետ