• am
  • ru
  • en
Версия для печати
21.06.2021

ՇՈՒՇԻՈՒՄ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ. ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ՈՒՐԱԽ, ՈՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ. Նաիրի Հոխիկյան

   

Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թուրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թուրքականացումը։

Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսը ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։

Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը։

www.iravunk.com


դեպի ետ