
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ. Մայր Աթոռ
Մայր Աթոռը հայտարարությամբ է հանդես եկել՝ Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:
Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին եւ գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող եւ իրավունքները ոտնահարող գործողություններից»:
դեպի ետ