• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2021

ՌԵԱԼ ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԻԿՈԼԻ ԵՐԵԿՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

   

Համաձայն արժանահավատ աղբյուրի, երեկվա «մեծ» հանրահավաքի «մարդաշատությունը» Նիկոլը ծանր է տարել: Հասկանալով, որ դրա հետեւանքը կարող է լիներ խորը դեպտեսիայի մեջ, իրավապահները շտապել են նրա տվյալներ հայտնել, թե մասնակցել է 15-18 հազար մարդ, եւ Նիկոլն էլ ինքն իրեն համոզելու համար հավատացել է: Սակայն մեր աղբուրը միանգամայն այլ հաշվարկներ ներկայացրեց:

Այսպես, մասնակիցների առավելագույն թիվը գնահատել են 12 հազարի կարգի: Ընդ որում, հրապարակային լուսանկարներից (ստորեւ, լուսանկար 1) հենց այդ տպավորությունն է աառջանում: Առավել եւս, երբ համեմատվում է մարտի 1-ի Նիկոլի հանրահավաքի հետ, որի մասնակիցների թիվը պաշտոնապես գնահատվեց 18 հազարի կարգի (լուսանկար 2), սակայն հետո խոստովանեցին, որ ռեալ ցուցանիշը մոտ 15-16 հազարն էր:

լուսանկար 1

1.jpg

լուսանկար 2

2.jpg

Ինչեւէ, աղբյուրը երեկվա հանրահավաքի «թվաբանության» այս մանրամասները եւս հայտնեց: Ինչպես հայտնի է, կիրառվել է աննախադեպ վարչարարություն՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով: Դրա հաշվին մարզերից մոտ 50-60-ի կարգի մեծ ավտոբուսներով եւ մոտ 200-250-ի կարգի ավելի փոքր մեքենաներով եւ միկրոավտոբուսներով հանրահավաքին են բերել մոտ 5000 մարդու: Մայրաքաղաքից նույն ռեսուրսի հաշվին բերվածները մոտ 2000-ի կարգի է եղել: Մասնակիցների մեջ են եղել նաեւ 1500-2000-ի չափով զգեստափոխված եւ համազգեստավոր իրավապահներ: Մոտավորապես այդքան էլ Նիկոլի նախընտրական շրջայցերի «մշտական կլիենտներն» են՝ «պետպատվերի շրջանակներում»: Ստացվում է մոտ 10-11 հազար, եւ այդ ու մասնակիցների թվի տարբերությունն էլ Նիկոլի երեկվա իրական հանրահավաքային ռեսուրսն էր:

www.iravunk.com


դեպի ետ