• am
  • ru
  • en
Версия для печати
14.06.2021

ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍՎԵԼՈՒ․ Յուրի Խաչատուրով

   

«Բոլորն ասում են պատերազմ կսկսվի․ Նախ պատերազմ չի սկսվելու, իսկ եթե սկսվելու էլ է, թող սկսվի»,– այս մասին Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԳՇ նախկին պետը։ Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշեց, որ մենք հիմա պետք է մեր մեջ տղամարդկություն գտնենք ու ասենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գալու, ոչ մեկից ներողություն չենք խնդրելու, մենք ամեն օր ավելի ուժեղ ենք դառնալու և արժանապատիվ ենք ապրելու։

Խաչատուրովը հավելեց, որ մենք պատերազմ չենք ուզում, այն չի էլ սկսվի, որովհետև ադրբեջանական բանակը այդքան էլ ուժեղ չէ, պատերազմի ժամանակվանից ջախջախված է։ Հիմա պարզապես տեսնում են, որ իրենց դեմ տղաներ են կանգնած, որոնց ուզում են վախեցնել։

Խաչատուրովը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է իշխանության փոփոխությունը։ Նշեց, որ հունիսիս 20-ին քվեարկելու է Ռոբերտ Քոչարյանի օգտին։

«Ռոբերտ Քոչարյանին 1992 թվականից գիտեմ, մեկ բան կասեմ. բնավորությունը՝ տղամարդկային, գլուխը լիքն է, աշխատում է շատ լավ, 100 տոկոսանոց հայրենասեր, մեծ հնարավորություններով և կապերով, ընդհանրապես՝ մեր մարդը, եթե անկեղծ, հայ մարդը երբեք չի դավաճանի, երբեք գլուխը ոչ մեկի առաջ չի կախի, մեզ հիմա դա պետք է», – ասաց նա։

www.iravunk.com


դեպի ետ