• am
  • ru
  • en
Версия для печати
13.06.2021

ՄԵՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ ԶՈՀՆ ԵՆՔ, ՈՐԸ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ. Գագիկ Հարությունյան

   



Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ` այսօր շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի հիմքում միջքաղաքակրթական պատերազմն է: Ըստ նրա, սլավոնական քաղաքակրթությունը ներկայացնող Ռուսաստանից պոկել են Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, ինչ-որ առումով Լեհաստանը, եւ հիմա հերթը Հայաստանինն է:

– Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախյան երկրորդ պատերազմը նույնպես միջքաղաքակրթական պատերազմ էր, որի հետեւանքով Արցախը պոկեցին Հայաստանից եւ մեծ մասը տվեցին Թուրքիային, իսկ այժմ էլ փորձում են ողջ Հայաստանը պոկել Ռուսաստանից: Ցավոք, Ռուսաստանը ոչ միշտ է հանդես գալիս փափուկ ուժի կիրառման ժանրում, մինչդեռ այն ծայրահեղ կարեւոր է: Հիշեցնեմ, որ 90-ականների սկզբին ողջ Սովետական Միությունը երգում էր «Փոփոխությունների քամի» երգը, որը հետագայում պարզվեց` ստեղծվել է ամերիկյան հետախուզության «Մարտական պոեզիա» կոչվող հատուկ բաժնում: Եվ ահա այսօր մենք եւս արեւմտյան փափուկ ուժի զոհն ենք, որը օկուպացրել է Հայաստանը: Պետք է իրերն իրենց անուններով կոչել` ներկա իշխանությունն օկուպացիոն իշխանություն է: Ուստի` պետք է մտածենք, թե ինչպես գոյատեւենք այս միջքաղաքակրթական պատերազմում: Բազմիցս դիմել եմ մի շարք կառույցների, որպեսզի ձեւավորվի արեւելաքրիստոնեական քաղաքակրթական շարժում, ինչը շատ կարեւոր է: Նույնքան կարեւոր է նաեւ քաղաքակրթական նոր գծի գործարկումը, որի զարգացումը կարող է լինել ի աջակցություն Երեւան-Մոսկվա ուղղության` այն է Պեկին-Թեհրան-Դամասկոս գիծը: Ի դեպ, Դամասկոսը կարելի է համարել սլավոնական քաղաքակրթության ներքեւի կետը:

Հրանտ Սարաֆյան
iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր