• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2021

ԳԱՎԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՂԱՎՈՑՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ. Սաֆարյան

   

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ կարծիքով՝ հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ հասարակական-քաղաքական քննարկումներում գավառականությունն ու բղավոցները մշտապես գերակշռել են իրատեսությանն ու էքզիստենցիալ մարտահրավերների ընկալմանը:

– Գավառակությունն ու բղավոցները կարող են ծառայել միայն կլանների եւ առանձին սոցիալական խմբերի, բայց ոչ երբեք համազգային եւ համապետական նպատակների: Մեր ողջ հետսովետական պատմության ընթացքում, ցավոք, քայլ առ քայլ պատմության եւ գրականության դասագրքերի միջից անհետացավ Խաչատուր Աբովյանի հայտնի խոսքերը ռուսների մասին, որը քաջածանոթ էր յուրաքանչյուր հայի՝ դեռեւս դպրոցական նստարանից: Իսկ այժմ այդ խոսքերը կա՛մ հայտնի չեն մեր երիտասարդությանը, կա՛մ երբեմն էլ սվիններով են ընդունվում, որը սնուցվում է արեւմտյան ֆոնդերի մեծ գումարներով: Արդյունքում այսօր Ռուսաստանի Դաշնության՝ մեր ռազմավարական դաշնակցի իրական բնութագիրը, քիչ հայտնի է մեր հասարակությանը:

Սաֆարյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություներն էքզիստենցիալ են եւ երբեմն առանց այլընտրանքի: Ընդ որում՝ այն կախված չէ Ռուսաստանում եւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակից:

Հ.Գ. Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.


Հրանտ Սարաֆյան

www.iravunk.com


դեպի ետ