• am
  • ru
  • en
Версия для печати
05.06.2021

ԻՐԵՆՔ ԻՆՁՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ. Ի ԴԵՊ, ՃԻՇՏ ԵՆ ԱՆՈՒՄ. Ռոբերտ Քոչարյան

   

Հանդիպումների ժամանակ ում հետ խոսում ես, ասում է՝ երկիրն անտեր է մնացել ու դրանից վատ բան չկա: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե ընտանիքում այդ զգացողությունը գալիս է, ընտանիքի քայքայման պրոցես է սկսվում: Եթե երկրի մասշտաբով է այդ զգացողությունը, ուրեմն քո երկրի քայքայման գործընթացն է սկսվել: Մենք պետք է կարողանանք հունիսի 20-ից հետո վերականգնենք տեր ունենալու զգացողությունը, որ Հայաստանն անտեր չի: Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, այն թիմը, որով գալիս ենք ծայրահեղ ծանր խնդիրները լուծելու համար: Ինչ էլ անենք, ինչ սիրուն ծրագրեր էլ գրենք, առանց ձեր մասնակցության օդում կախված է մնալու», – ասաց նա:

www.iravunk.com


դեպի ետ