
ԻՆՉՈՒ «ՆԵՌԸ» ՀՊԱՐՏԱՑԱՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՊԱՐԿԵՐ ԼՑՐԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԻԵՐՈՎ
Բանջարեղենի պարկերով Աբովյանի դիարանի հատակին շպրտած եւ արդեն 7 ամիս նեխող հերոս զինվորների դիակների սահմռկելի տեսարանը ցնցեց ողջ հայությանը Հայրենիքում եւ սփյուռքում: Եվ արդյունքում արդեն Փարիզում կապիտուլյանտին դիմավորեցին «սյունաց ողջույնով» եւ ավտոմեքենա վնասելով: «Նիկոլ, բ**ի տղա», «հողատու», «դավաճան». ահա այս վանկարկումներին նա արժանացավ Ֆրանսիայում:
«ԲԱՐԵԿԻՐԹ ՍԱՏԱՆԱՆ»` ԱՆԼՎԱ ՃԻՎԱՂԻ ԿԵՂԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Հայերին (խոսքը հայերի, այլ ոչ թե գենապղծված աղբի մասին է) էլ ավելի վրդովեցրեց առողջապահության նախարարի կեղծավոր ներողությունը եւ այդ հրեշավոր արարքը «իր բացթողում» որակելը: «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանի բնորոշմամբ. «Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ են զգում ծնողները, ի՞նչ հոգեվիճակում են... Անիծվե՛ք դուք, նզովյալնե՛ր: Հազար անգամ անիծվե՛ք: Ձեզ հողն էլ իր մեջ չի առնելու ա՛յ փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ: Արդյո՞ք ատելության քարոզ է սա: Ո՛չ, այն է ինչին դուք արժանի եք»: Կիսելով այդ գնահատականը, հավելենք, որ անգամ Նուբարաշենի աղբավայրը պատշաճ տեղ չէ` հաշվի առնելով բնապահպանական աղետի ռիսկերը, եւ նշենք, որ դրան հավելվեց անասելի շքեղությամբ համերգը Հանրապետության հրապարակում, որը փորփում էին կանխել զոհվածների հարազատները: Թավշյա դդում մականունով հայտնի զազրելի կերպարանքն էլ, ում ձեռամբ 2018-ից դպրոց ընդունված մանուկների 35%-ը, Նիկոլի իսկ խոստովանությամբ, անգրագետ են մնացել, բացառիկ ցինիզմով գրեց. «Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի եւ պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից: Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է` ինչու՞: Սթափվե՛ք...»:
Այդ ամենից հրեշավոր սատանիզմի, անթաղ զինվորների մասունքների նեխելը տոնախմբությամբ նշելու հոտ է գալիս: Բացարձակ չարիքի: Բացարձակ դժոխքի: Սակայն, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ սահմռկենք դիվային տեսարաններից եւ անբարոյականությամբ թուրքին գերազանցելու իրողությունից, ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ նպատակով է ցուցադրաբար եւ այդպիսի տեմպերով այդ ամենն արվում: Արդյո՞ք դա նման չէ հրեշավոր մի պիեսի, որը սակայն ոչ թե թատրոնի բեմում, այլ բոլորիս իրական կյանքում է բեմադրվում: Չէ՞ որ սա սրընթացորեն զրոյացնում է կապիտուլյանտ վիժվածքի վարկանիշը, եւ այդ եղանակով անուղեղ զոմբիների եւ ծպտյալ թուրքերի քանակի ստուգատես անցկացնելը չափազանց ռիսկային է որեւէ քաղաքական գործչի, այդ թվում` Նիկոլի պես վիժվածքի համար: Ուստի արձանագրենք մի շատ տարօրինակ փաստ` կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այն բանից հետո, որ Լեւոնը զզվանքով հրաժարվեց կապիտուլյանտի հետ բանավեճից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից տեղեկանում ենք, որ Վլադիմիր Կարապետյանը նոր պաշտոն է ստացել. «Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի. Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը` Կիեւ)»: ԼՏՊ-ի մերձավորագույն կադրը նշանակում է ստանում սորոսալիբերալիզմի կարեւորագույն կենտրոն Կիեւում, եւ դա այն պահին, երբ ԼՏՊ-ն մերժում է կապիտուլյանտին: Հիշենք նաեւ` ԼՏՊ-ն չի պարտավորվել Նիկոլի հետ կոալիցիա չկազմել: Չմոռանանք` գաղափարական առումով նա Նիկոլի հոգեւոր հայրն է եւ վերջինիս բարեկիրթ եւ առավել ինտելեկտուալ տեսակն է...
Եվ ուրվագծվում է դիվային մի սցենար` «բարեկիրթ սատանային» դարձնել անլվա ճիվաղի այլընտրանք: Նիկոլի երգն այսպես թե այնպես երգված է, ուստի նաեւ հանրային շոկի օգնությամբ օգնությամբ թրքահպատակ եւ անհայրենիք զանգվածի քվեների «տրանսֆեր» է իրագործվում Նիկոլից դեպի Լեւոն: Նաեւ չկողմնորոշվածների այն հատվածը, որը վախենում է ռեւանշիզմից, ստանում է «բարեկիրթ» Լեւոնի կերպարը եղքելի Նիկոլի համեմատությամբ: Մինչդեռ, ինչպես նկատել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Քոչարյանից եւ կապիտուլյանտից միաժամանակ «մրսող» ընտրազանգվածը «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողների աճի մեծ ռեսուրս է: Նման է, որ Լեւոնին խաղարկելով Նիկոլի եւ Լեւոնի տերերը փորձում են խանգարել «Հայաստան»-«Պատիվ ունեմ» ապագա կոալիցիայի կայացումը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԸ
Թերեւս հիմնականում վերլուծաբանները անմիջապես ուշադրություն դարձրեցին Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի ուղերձի` «այժմ կամ երբեք» կապիտուլյանտի դեմ ըմբոստանալու կոչին: Իհարկե, ամբողջ ընդդիմադիր դաշտը հունիսի 20-ին միահամուռ վիժվածքի դեմ քվեարկելն ընկալում է, որպես ապստամբություն: Սակայն ՀՀ երրորդ նախագահի կոչը ոչ միայն դրա մասին էր: Այն ունեցավ շարունակություն: Կարտոֆիլի պարկերի մեջ լցված զինվորների դիակների սահմռկելի տեսարանին Սերժ Սարգսյանը հրապարակավ անդրադարձավ Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ. «Ես 67 տարեկան եմ, այս ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ` պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տեւական ժամանակ երկու, երեք որդի կորցրած ծնողների հետ, ամեն ինչ տեսել եմ, եւ ինձ թվում էր, որ ես այլեւս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ: Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, ինձ թվաց արյունս երակներում սառեց, բայց լավ մա՞րդ են դրանք, մարդկային որեւէ բան կա՞ նրանց մեջ, ոնց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղերքին, անկախ նրանից հերոսություն արել են, թե ոչ, իրենք ամեթանկագինն են տվել այս երկրին, իսկ էս անասունները բերել են ու լցրել սառնարանը այդ մարդկանց, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են»:
Սերժ Սարգսյանը չշրջանցեց եւ ընտրությունների թեման: «Ես անհարմար եմ զգում, այո, ուրիշները, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտնգներ անում, էս ընթացքում ինչ ասես արել է, քարոզչություն է անում, ընտրություններ է անում, ախր, մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք, էս օկուպացված երկրում: Եթե պնդում եք, որ պետք է մենք էլ անենք, կանենք, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում: Մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ, իմ երեսը չի բռնի, գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը նույնպես չի բռնի գնա սուտ բան ասի, իսկ ինքը չի սատկում, ասում է` հպարտ ենք, որ պարտվել ենք, եւ կարող ենք բաց աչքերով ձեզ նայել, մարդկանց ինչի՞ տեղ է դրել»,– ասել է երրորդ նախագահը` հավելելով, որ իրենք ուզում են ընտրություններին շատ ձայն տանել, բայց կապիկությունների ժամանակն անցել է: Այո, կապիկությունների եւ «կապիկուլյանտության» ժամանակն անցել է: Եկել է լուրջ, փորձառու, ծանրակշիռ մարդկանց` խաղի մեջ մտնելու եւ մահաբեր պոպուլիզմն արմատախիլ անելու ժամանակը:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ