• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2021

ԼԵՎՈՆ-ՆԻԿՈԼ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ՞ ՔՊ-ՀԱԿ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՍԻՐԱՎԵՊՈՎ

   

ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, իսկ երրորդում հայտնվել է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրը` Փաշինյանի օրոք Ջրային կոմիտեի նախագահ նշանակված, ապա աշխատանքից ազատված Ինեսսա Գաբայանը, որը նաեւ հոր ընկերության տնօրենն է: ԿԸՀ-ում ՀԱԿ նախընտրական ցուցակը ներկայացնող կուսակցական ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե բացառո՞ւմ են խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կազմելու հավանականությունն այս կամ այն ուժի հետ. «Որեւէ ուժի հետ կոալիցիա եւ ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, այդ թվում նաեւ այն, որ մենք կազմելու ենք որակյալ մեծամասնություն: Այնպես որ, թող ընտրություններն ավարտվեն: Իսկ քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո, եթե անհրաժեշտություն լինի քննարկման առարկա դարձնել կոալիցիաներ կազմելու հարցը, բնականաբար, կանենք»:

Ա. Խաչատրյանը նշեց, որ ՀԱԿ-ի կարծիքով` այս պահին բոլոր քաղաքական գործընթացները պետք է լուծենք ընտրությունների եւ քվեարկության միջոցով, քան որ մնացած սրումները եւ լարումները կարող են մեր երկրի համար նոր աղետալի հետեւանքներ ունենալ:


Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ