
«ԳՈՒՑԵ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌԵ՞Լ Է ԵՐԿԻՐԸ»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մենք ականատես ենք լինում քայլերի, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում պերմանենտ պահպանել լարվածությունը: Խոսքը, մասնավորապես, Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների մասին է: Այդ քայլերն ուղղված են նաև նշվածից բխող խնդիրներում խառնված Ռուսաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
«Ադրբեջանը, մտավոր օգնություն ստանալով Թուրքիայից և Իսրայելից, կարողանում է փայլուն կերպով մեր դեմ օգտագործել հոգեբանական և տեղեկատվական պատերազմների միջոցները: Արդեն երեք տարի է՝ նման գործընթաց կա: Հիմա առկա իրավիճակը պարզապես նշվածի շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը դեռ բավարարված չէ իր հաղթանակով, իսկ ռուսական խաղաղապահների առկայությունն էապես նվազեցրել է նրանց ախորժակը: Ու թեպետ 4,5 տարվա համաձայնություն կա, բայց ադրբեջանական, թուրքական և իսրայելական կողմերն ամեն ինչ անելու են ռուս խաղաղապահների հարցն ակտուալ դարձնելու համար: Այս իմաստով պատահական չեն նաև Բաքվում ռուս խաղաղապահների դեմ իրականացվող ցույցերը: Իսկ ավելի մեծ հաշվով, ոչինչ պատահական չէ: Նպատակը ռազմավարական բարձունքների տիրապետումն է, որին ուղղված քաղաքականությունը դեռ երկար է տարվելու»,– ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով անցնող շաբաթ հայադրբեջանական սահմանային որոշ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ արտաքին ազդակներին ու հայտարարություններին՝ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ի ակտիվությունն այս առումով ավելի շատ ուղղված է իրավիճակը սրելուն, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի շահերից: «Նրանք լայնածավալ ռազմավարական ծրագիր են իրականացնում, որը ՌԴ-ի և Չինաստանի հարավային հատվածներում անկարգություններ, լարվածություն ստեղծելու նպատակ է ենթադրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին, որոնց նկատմամբ թերահավատ մետեցումների աճ կա, ես մի քանի հանգամանք կառանձնացնեի: Այստեղ պետք է հաշվի առնենք նախ այն, որ ՌԴ-ն պետություն է, որն ունի իր շահերը և հետաքրքրությունները: Երկրորդ՝ մենք արդեն ավելի քան 3 տարի է՝ կորցրել ենք մեր՝ դաշնակից լինելու բարոյական իրավունքը: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս կառավարությունը չի կարող իրական դաշնակից համարվել: Հաշվի առնենք, օրինակ՝ միայն այն, որ ունես երկրի ԱԽ քարտուղար, որը ժամանակին մասնակցել է ՌԴ դեսպանատան դեմ տեղի ունեցող ակցիաներին, կամ կա վարչապետ, որը ժամանակին հայտարարություններ է արել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:
Ցանկը կարող ենք շարունակել, բայց ՌԴ-ն շատ լավ է պատկերացնում, թե Հայաստանում հեղափոխություն կոչվածն ինչ նպատակներ է հետապնդում: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց այդ հեղափոխություն կոչվածի մի մասն էր նաև Արցախյան պատերազմը, որի ժամանակ միայն ռուսական վճռականության արդյունքում պահպանվեցին տարածքային որոշակի կետեր: Այդուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ չէ զոհաբերել իր շահերը հանուն մի երկրի, որի իշխանությունն ամբողջովին հակառուսական տրամաբանության մեջ է և հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար օգտվում է յուրաքանչյուր առիթից: Այնպես որ, պետք չէ շատ բան սպասել: Մենք այդ պարագայում նման ենք մեկին, որն ապրում է ուրիշի հաշվին ու մտածում է, որ ինքը կարող է ոչինչ չանել, բայց իրեն պարտավոր են պահել ու կերակրել: Եվ անգամ այս բանակցություններում հայկական կողմին, փաստորեն, ներկայացնում է գեներալ Մուրադովը»,– ասաց մեր զրուցակիցը:
Գագիկ Հարությունյանի խոսքով, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե նախասիրությունների, այլ լուրջ ռազմավարական խնդիր են, և այս առումով պետք է խելամիտ գտնվել: Նրա խոսքով, այդ համատեքստում կարևոր է Ռուսաստանի հետ որոշակի եզրեր գտնելը, ինչն այս իշխանության դեպքում, սակայն, անհնար է: «Ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, զարգացնելու ու կառուցելու, այլ քանդելու, ոչնչացնելու իշխանություն է, և նրանք կանգ չեն առնի: Ես չեմ բացառում նաև ավելի վաղ շրջանառվող այն վարկածը՝ կապված 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ Փաշինյանին արված առաջարկի հետ: Գուցե այդ ծրագիրն արդեն իրագործվե՞լ է, գուցե այդ գումարներն արդեն փաշինյանական ընտանիքի անձնական հաշիվների վրա՞ են: Ավելին՝ գուցե, ինչպես առևտրականը, արդեն վաճառե՞լ է երկիրը: Այս իրավիճակում ես ոչինչ չեմ կարող բացառել: Իրավիճակը բավականին լուրջ է»,– ասաց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]