• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2021

ՌՈՀԱՆԻՆ ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ և ԿԱՅՈՒՆ» Է ԱՆՎԱՆԵԼ

   

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացում ասել է, որ Թեհրան-Պեկին հարաբերությունները վերջին 50 տարվա ընթացքում վերելք են ապրում: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում կզարգանա՝ երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական և կայուն, հայտնում է Tehran Times թերթը։

Զրույցի ընթացքում Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստ է խթանել Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ինչը սերտ կապեր կստեղծի՝ ներառյալ Իրանից Չինաստան նավթի ու նավթամթերքի արտահանման դյուրացումը։ Ռոհանին նաև անդրադարձել է Իրանի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության «Հորմուզի խաղաղություն» նախաձեռնությանը (ՀՈՒՅՍ)՝ ասելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տարբեր հարցերի շուրջ պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում Չինաստանի կառուցողական մոտեցման համար։

Չինաստանի նախագահը, իր հերթին, նշել է, որ Չինաստանն ու Իրանը համագործակցությամբ կարող են ազդեցիկ դեր ունենալ տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման գործում և հավելել է, որ աջակցում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն չի կարող ցանկացած պահի դուրս գալ կամ վերադառնալ համաձայնագիր։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանին կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութեր տրամադրելուն, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և այլ հարցերի։

www.iravunk.com


դեպի ետ