• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2021

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ` ՍՅՈՒՆԻՔ ԿԱՏԱՐԱԾ «ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ» ԱՅՑԻՑ

   



Սյունիքում առկա սահմանային լարված իրավիճակից առաջ մարզ էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ինչի նպատակների մասին պաշտոնական հայտարարությունից զատ, այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ: Անդրադառնալով վերոնշյալին` «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ ուշագրավ մանրամասներ է ներկայացնում:

– Նախ ասեմ, որ հիմա ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայ-իրանական գործողություններն են եւ ընդհանրապես` այն ամենը, ինչ կապված է Իրանի հետ: Օրինակ, երբ ԱՄՆ դեսպանը գնում է Մեղրի 7 մեքենայով, դրանցից 3-ը պաշտոնական այցերին են ուղեկցում դեսպանին, իսկ 4-ը գնում են Սյունիքի օդանավակայան` ուսումնասիրելու վիճակը, եւ թե արդյոք հնարավոր է այնտեղ ծանր ավիացիա իջեցնել, թե` ոչ: Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը վերջերս գնացել էր Սյունիք, նա կանգ էր առել այն հյուրանոցում, որտեղ եւ ԱՄՆ դեսպանն էր: Ամբողջ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել նրանց հանդիպումը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ