• am
  • ru
  • en
Версия для печати
18.05.2021

ՆՄԱՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՈՎ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ ՀԱՄԱՉԱՓ ՉԷՐ. փաստաբանը՝ ՀՀ նախկին վարչապետի հետ տեղի ունեցածի մասին

   

Փաստաբան ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ մի քանի արձանագրում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

1. Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին,

2) պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին,

3) պարոն Հարությունյանը որեւէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաեւ վերջինիս,

4) ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու եւ միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին եւ հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին եւ հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն եւ ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը,

5) Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր,

6) ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով՝ Ազատության հրապարակից բերման էր ենթարկել ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Իսկ ժամը՝ 22:15-ին ազատ արձակվել։

www.iravunk.com


դեպի ետ