
ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼ ԱՆՀՆԱՐ ԷՐ, ՈՉ ՄԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔ ՇՈՒՇԻԻՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ. «Թալին» ջոկատի հրամանատարը փակագծեր է բացում
«Ուրիշ չար չի մնացել, պետք ա կամավոր ջոկատներ կազմենք ու գնանք սահմանները պաշտպաննելու, էդ յենիչերները մենակ զենքի ուժով են գնալու», – «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
– Բայց մենք ի վիճակի՞ ենք այս պահին պատերազմի:
– Դե գիտես ինչ աղջիկ ջան, էսօր պատրաստ-անպատրաստի հարց չի: Էսօր Հայաստանի ապագայի հարցն է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Սյունիքը պաշտպանենք` թեկուզ զոհերի գնով: Վախենալով ինչքան, դրանք վախկոտ թափթփուկներ են: 90-ականներին տաս հոգով հարյուր-երկու հոգանոց ջոկատի ենք ջախջախել: Էդ ոնց եղավ, որ էդքան զորքով մտան, ճեղքեցին էդ նեղ արանքը, ու մեկը ճանապարհները չկտրեց: Մենք պիտի չսպասենք, ամեն ժամ, իրանք առաջ են գալու: Էսօր երկրի ապագանա մազից կախված: Իսկ մենք շիվարել մնացել ենք, տեղից չենք շարժվում: Բայց եթե հավաքվենք հաստատ շպրտելու ենք հետ դրանց:
– 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էիք ասում` հաղթելու ենք, բայց տեսանք, թե ինչ ունեցանք:
– Էդ մենք չէինք ասում, էդ դավադիրներն ու դավաճաններն էին ասում, ովքեր ճանապարհներ էին բացում թշնամու առաջ:
– Այսինքն Դուք գիտեի՞ք, որ չենք կարողանալու հաղթել:
– Չէ, մենք գիտեինք, որ կարողանալու ենք, բայց մենք չէինք պատկերացնում, որ երկրի ղեկավարները էդ տեսակ դավադրություն կկազմակերպեն սեփական ազգի դեմ:
– Կբացե՞ք մանրամասներ:
– Օրինակ, Շուշին, որը գրավել անհնար էր` ինչ տեսակի զենքեչով, ինչքան զորքով ուզում էր գային: Շուշին անհնար էր գրավել ռազմական ճանապարհով, ոչ մի գերժամանակակից զենք Շուշիին չէր կարող ծնկի բերել:
– Այսինքն հանձնե՞լ են:
– Բա ինչ են արել` հանձնել են, էլ բան չեմ խոսելու, հերիք ա:
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ