• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2021

ԱՅՆ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ԹՇՆԱՄԻՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՍԻՍԻԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ. ԳՇ նախկին պետ

   

«Ադրբեջանցիներն իրենց ոնց ուզում էդպես էլ պահում են մեր հողի վրա, սա խայտառակություն է», – «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին, ասաց ԳՇ նախկին պետ, գեներել-գնդապետ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

– Իսկ մենք այս պահին պատրաստ ե՞նք պատերազմի:

– Դա հարցրեք ռազմաքաղաքական իշխանություններին, ես չեմ կարող ասել:

– Եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, Դուք, որպես ռազմական գործիչ` կմեկնե՞ք մարտական գոտի:

– Ես պաշտոնաթող զինվորական եմ, չի թույլատրվում օրենքով: Ինձ պետք է զորակոչեն բանակ, որ կարողանամ:

– Իսկ եթե իշխանությունները դիմեն Ձեր օգնությանը` կընդունե՞ք նրանց առաջարկը:

– Իրենցը` չէ, բայց հայրենիքիհամար պատրաստ եմ միշտ:

– Պարոն Հակոբյան, Սյունիքում առկա իրավիճակը ի՞նչ հետագա վտանգներով է հղի:

– Լուրջ: Այն բարձունքից, որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում էր Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, վերահսկվում է Սիսիան օդանավակայանը եւ այդպես շարունակ:

– Ի՞նչ վտանգներ են առկա Գեղարքունիքի հատվածում:

– Այդ հատվածում թշնամու հնարավոր սողոսկումները կանխելու մասին ես խոսել եմ դեռեւս դեկտեմբեր ամսին. ասել եմ, որ մայիսին դա լինելու է: Այդ վտանգները ես կանխատեսում էի եւ ասում, որ եղանակների տաքացմանը զուգահեռ թշնամին կատիվանա:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ