• am
  • ru
  • en
Версия для печати
06.05.2021

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

   

Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 11։45-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արաբկիր), դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

www.iravunk.com


դեպի ետ