• am
  • ru
  • en
Версия для печати
03.05.2021

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱԶԱՆԻՑ ԹՌԵԼ Է ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆ, ԱՅԼ ԿԱՐՍ․ Անդրանիկ Հովհաննիսյան

   

Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը Կազանից Երևան նոր և հետաքրքիր գույներ է ստանում, իր տելեգրամ ալիքում գրում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ապրիլի 30-ին «անսպասելիորեն» բորտ թիվ 1-ի մոտ առաջանում են տեխնիկական անսարքություններ։ Հայկական պատվիրակությունը Փաշինյանի գլխավորությամբ, չխնայելով պետական միջոցները, 50 հազար դոլարով ինքնաթիռ են պատվիրում, որը գրանցված է Բերմուդյան կղզիներում (Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք)։

Կեսգիշերին մոտ ինքնաթիռը, նախկին վարչապետ Փաշինյանի հետ միասին, թռչում է դեպի Վրաստան, սակայն Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փոխարեն հայտնվում է Թուրքիայի տարածքում և մի քանի ժամով անհետանում Կարս քաղաքի շրջակայքում։

Այս պատմության մեջ հարցերը շատ են, բայց մի օր ճշմարտությունը կբացահայտվի,- գրում է միջազգայնագետը։

www.iravunk.com


դեպի ետ