
ՆԻԿՈԼԻ ՍՈՒՏԸ ԿՈԾԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ԿՐԿԻՆ ԼԾՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Մինչ ողջ ազգը շունչները պահած ուզում է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի ցավալի ստի նպատակը ո՞րն էր, ինչո՞ւ հերթական անգամ խաղացին գերիների ծնողների հույզերի հետ՝ Հանրային խորհրդի նախագահ ՍԱՖԱՐՅԱՆ ՍՏՅՈՊԱՆ իր ֆեյսբուքում խելք է բացատրում ՀՀ քաղաքացիներին, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խզում կա, թե որ ադրբեջանցիները ապտակում են ռուսներին։
Այստեղ պետք է թողել զավեշտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ իր անճար ու անփառունակ թիմը նման անլուրջ կերպարներով խեղդել են պետական ապարատը։ Իրենց ստատուսը ոտնահարած այս պարոնները հավանաբար չեն ընկալում, որ իրենց արտահայատած տեսակետները անդրադառնում են կառույցի վրա եւ հարվածում մեր պետական շահին։
Ամեն դեպքում, Սաֆարյանը վերջերս խիստ քաղաքական կողմնապահ կարծիքներ ու տեսակետներ էր հայտնում մարտի մեկի մասով եւ անգամ այստեղ իրեն զսպողներ չկան՝ հարցնելու համար արդյոք Հանրային խորհրդի նախագահը կարող է քաղաքական ենթատեքստ պարունակող տեսակետներ հնչեցնել, թե դա միայն անդրադառնում է ԲԴԽ նախագահի կամ հոգեւորականների վրա։ Չէ որ ի պաշտոնե Սաֆարյանն իր տեսակետներում անգամ արժանի է պարսավանքի, օրինակ, իրեն հարց տվե՞լ է՝ արդյոք մեր պետական քաղաքականության մեջ պետք է հնչեցնել հետեւյալ կարծիքը, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ ապտակում է ռուսին։
Ցավալի է, բայց այսպիսի անփույթ խոսքերը, վերլուծական անիմաստ մոտեցումները քանդում են հանրային ինստիտուտը։ Պատշաճ կլիներ, որ Սաֆարյանի պես պաշտոնյաների խոսքը ենթարկվեր քննության եւ նրանց իրազեկվեր, որ պարապությունը ֆեյսբուքում հաղթհարելու փոխարեն պետք է լուրջ աշխատել այս երկրի ապագան կերտելու համար։
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ