• am
  • ru
  • en
Версия для печати
28.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԼԵՎՍ ԹՇՆԱՄԻ ԵՐԿԻՐ ՉԷ. ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

   

ԱԱԽ քարտուղարը ձեռնպահ է մնացել Թուրքիան թշնամի երկիր համարելուց:

«Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշելով, թե Թուքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է «շտկվի», քանի որ տարածաշրջանում զարգացումներ են տեղի ունենում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը, որով չեն թաքցնում իրենց նկրտումներն արդեն Զանգեզուրի նկատմամբ` ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածություններով, որը ենթադրում է տարածաշրջանի ապաշրջափակում եւ ոչ թե հռետորաբանությամբ:

Նշենք, որ Թուրքիայի անթաքույց աջաքցությամբ Ադրբեջանի հարձակման հետեւանքով 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին զոհվել է ավելի քան 5 հազար հայորդի, 10 հազարից ավելին վիրավորվել է, այս պահին 200-ից ավելի հայ շարունակում է մնալ գերության մեջ, իսկ մի շարք քաղաքացիների մասին տեղեկություն պարզապես չկա: Բացի այդ` կորցրել ենք Արցախի մոտ 80 տոկոսը, վտանգի տակ դրել Սյունիքը ու հիմա Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Թուրքիան այլեւս թշնամական երկիր չէ:

www.iravunk.com


դեպի ետ