• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2021

ՆԻԿՈԼԻԶՄ-ՍՈՐՈՍԻԶՄ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

   

Ամեն ինչ դարձել է այնքան ստոր եւ «հատակային», որ թվում է` դրանից ներքեւ իջնել հնարավոր չէմ սակայն ամեն օր նոր ռեկորդներ են սահմանվում: Կապիտուլյանտն իրեն թույլ տվեց թզբեհով նստես ԱԺ-ում` իրեն երեւակայելով «լավ տղա», իսկ համացանցով մեկ պտտվում է անդորրագրի լուսանկարը, թե ինչպես մի քաղաքացի վարչապետի ֆոնդից ստացել է 50 հազար դրամ` կապիտուլյանտի հետ «ժողջանի» հանդիպմանը մասնակցելու համար... Դե կարելի է պատկերացնել, թե ինչ աստղաբաշխական գումարներ են տրվելու որպես ընտրակաշառք, եթե իհարկե ընտրությունները տեղի ունենան: Հողատու դավաճանների խունտան պարզապես մինչեւ վերջ կդատարկի պետական գանձարանը:

Իսկ որ ընտրությունները կարող են չկայանալ` դրա մասին խոսում են ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ փորձագետները: Ըստ ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանի` կապիտուլյանտը ծրագրել է երկրորդ «խոսացված» պատերազմը. «Ինչ է անում Հայաստանը, որպես պետություն, որի դեմ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմել եւ օկուպացնել: Երկիրը կապիտուլյացիայի ենթարկած անհայրենիք դավադիրը, իր կառավարությամբ հանդերձ, ոչ միայն շարունակում է մնալ իշխանություն, այլեւ ակնհայտորեն այս հասունացող ռազմական բախման պարագայում, շարունակում է սպասարկել թուրքական շահը:

  1. Քանդում, կազմալուծում է Բանակը:
  2. Թշնամանաք է սերմանում հասարակության անտեղյակ հատվածի մոտ` ընդդիմության նկատմամբ:
  3. Շարունակում է ստով, կեղծիքով մոլորեցնել հանրությանը:
  4. Ադրբեջանի հետ գաղտնի պահվող եւս մի դադավադիր փաստաթուղթ է թաքցնում, միաժամանակ ակտիվորեն լծվելով «չթշնամանանք թուրքին» թեզի հանրայնացմանը, ջանքեր է կենտրոնացնում հերթական խաբեությունը հաջողությամբ գլուխ բերելու համար:

Այսպիսով, սրիկան պատրաստվում է առաջիկա պատերազմով էլ Սյունիքը հանձնել: Կանխել պատերազմը` ազգադավին հեռացնելով իշխանությունից»:

Իհարկե, եթե այդ մռայլ կանխատեսումը կատարվի, ապա ոչ մի ընտրություն էլ չի անցկացվի: Կա նաեւ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների ենթադրությունը, որ խունտան ռազմական դրությունը վերացրել է, որպեսզի մտցնի արտակարգ դրություն` հանրահավաքների եւ ցույցերի արգելքով, մամուլի գրաքննությամբ եւ այլ այլանդակություններով: Պատրվակը` կորոնավիրուսի պաշտոնական թվերը, որոնք հասել են անցյալ ամառվա մաքսիմումին: Այդ նկարված կամ մանիպուլացված թվերը կարող են պատրվակ ծառայել արտակարգ դրության համար, միգուցե նաեւ` ընտրություններ չանցկացնելու, գումարած դրան` ստանալ միջազգային գրանտներ եւ օգնություններ համավարակի դեմ պայքարի համար` որպես լրացուցիչ լափելու կամ ընտրակաշառելու փող...

Նաեւ կասկածելի են Ընտրական օրենսքիրքը փոխելու խաղերը: Խունտայի առաջարկած դրույթները մի կողմից, խոչընդոտում են քաղաքական դաշտի խոշորացմանը, մյուս կողմից` հիմնավոր կասկածներ կան, որ դա հեշտացնելու է տեռորիստական «Սասնա ծռերի» մուտքը ԱԺ: Իսկ սույն` ակնհայտորեն ԱՄՆ-ից կառավարվող ուժն ամեն օր քրտնաջան աշխատում է «Ոչ նախկին, ոչ ներկա» կարգախոսով` Նիկոլից հիասթափված մարդկանց ներգրավելու աշխատանքը, որը մի օր կարող է եւ բազմահազարանոց հավաքներով պսակվել: Բայց «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն էլ, անցկացնելով ամենօրյա աշխատանք, ձգտում է հակակշռել գլոբալիստներին, եւ օրինակ «Ազգի ձայն» կուսակցության մուտքն այդ շարժում արդեն նշանակում է նաեւ շոու-բիզնեսի ներգրավում...

1.jpg

Բայց ավաղ, կապիտուլյանտի օրակարգով խաղացող ընդդիմադիրներ էլ կան: Ինչպես արձանագրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները` հին օրենսգիրք, թե` նոր: Փաստորեն, այս իրավիճակում, նրանց ապագա խորհրդարանում մանդատների քանակն է հետաքրքրում, կարծես թե դա է հիմնական խնդիրը: Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան»: Որպես այդպիսի վայ-ընդդիմության տիպիկ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը ներկայացնում է «կատու ներկող» Էդմոն Մարուքյանին, մեղադրելով վերջինիս դիպլոմ եւ կենսագրություն կեղծելու մեջ: Սակայն ինչ-ինչ խմորումներ կան: Անդրանիկ Մարգարյանի հիշատակի խնկարկման արարողությանը մասնակցած Սերժ Սարգսյանը լրոգրողների հարցերին` հետագա քայլերի մասին պատասխանեց շատ լակոնիկ` «Կտեսնե՛ք», ինչը հիշեցնում է սպարտացիների հռչակավոր «Եթե» պատասխանը: Ընդդիմադիր հանդիպումը «վեցյակի» ֆորմատով երկու ռազմիկ նախագահների մասնակցությամբ քննարկումներ է ունեցել, որոնց մասին տեղեկատվական արտահոսքերը հակասական են: Եվ վերջապես, ինչ-ինչ հստակություն թերեւս երեւա այսօր` Վազգեն Մանուկյանի` 6 առաջատար ընդդիմադիր հեռուստաընկերություններին տրվելիք ասուլիսից:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ