• am
  • ru
  • en
Версия для печати
21.03.2021

3 ՇՏԱԲԻ ՊԵՏ, 3.000.000 ՎԱՐՉԱՊԵՏ... ՔԱՈ՞Ս, ԹԵ՞ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

   

Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Արմեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ` դատարանով վերականգնված Օնիկ Գասպարյանը, ժ/պ Ստեփան Գալստյանը եւ կապիտուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը: Հուսանք, բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունենալուն, առավելեւս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներկայացավ ծառայության եւ նստեց իր աշխատասենյակում, եւ ոչ ոք չփորձեց խանգարել... Սակայն Նիկոլի հայտարարությունը` հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչապետ» երեւույթը, որը հղի է քաոսով:

ԸՄԲՈՍՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ` ԲԱՆԱԿ+ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

Այն, որ նույնիսկ ԱԱԾ-ի միջոցով այլանդակ ճնշումներ են եղել դատարանի վրա, որպեսզի չբավարարի Օնիկ Գասպարյանի` հայցապահանջի ապահովման միջոցի մասին միջնորդությունը, արդեն գիտենք: Սակայն դատարանն իր բարձրության վրա գտնվեց, եւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգը համեմատեց հմուտ այգեպանների խնամված այգու հետ, որը պտուղներ սկսեց տալ: Իսկ «նիկոլանոցից» եկավ մի անհեթեթագույն մեկնաբանություն, որը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը որակեց իրավական տաֆտոլոգիայի գագաթնակետ: Եվ այսպես, իր աշխատասենյակ վերադարձած Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ըմբոստ ժողովրդին ոստիկանական բռնությունից պաշտպանող երաշխավոր: Իսկ դատական համակարգը քաղաքական դաշտին շինծու քրգործերից պաշտպանող մյուս երաշխավորն է: Իսկ որ ըմբոստությունը կենսական անհրաժեշտություն է, փաստեց Սերժ Սարգսյանը իր դատական նիստից առաջ հնչեցրած ուղերձում.

Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը: Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլ ճանապարհ չկա: Այլընտրանք չկա»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը շեշտեցին, որ ՀՀԿ ԳՄ քննարկան առարկա դա դառնալու է ԿԸՀ-ի կողմից ընտրության օրը նշանակելուց հետո:

ԾԱՆՐԱՔԱՇՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ «ԱՂԸ ՎԵՐՑՆԵԼ ՎԱԶԵԼ»

Եթե քաղաքական հնաբնակ կուսակցությունները դեռ չեն շտապում հայտարարել արտահերթ ընտություններին իրենց մասնակցության մասին` լինի առանձին, թե դաշինքով, ապա նորաթուխ կուսակցությունները բավականին մեծ «ամբիցիաներ» են դրսեւորում: Այսպիսով` ընտրություններին մասնակցության մասին առաջիններից մեկը, ով հայտարարեց, «Հայրենիք» կուսակցությունն էր` ի դեմս կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի: Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի փաստաբան Նորայր Նորիկյանը, ով «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն է: Իսկ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը որոշել է ձեւավորել «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցություն, որը նույնպես կմասնակցի արտահերթ ընտրություններին: «Ալյանս» կուսակցությունը եւս մասնակցելու է արտահերթ ընտրություններին` առանց որեւէ դաշինքի` սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով եւ կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով: Ի դեպ, նույնիսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեռ չեն շտապել անվերապահորեն հաստատել իրենց մասնակցությունը: Քանզի անհստակ մնացած բազում հարցեր դեռ կան: Փաշինյան-Ծառուկյան կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ թե ժամանակին հուշագրի պահանջ դնող Փաշինյանն ի՞նչ երաշխիքներ ստացավ «Բարգավաճ Հայաստանից», որ չի առաջադրի վարչապետի թեկնածու, երբ ինքը հրաժարական տա, փորձեցինք պարզել ԲՀԿ-ական պատգամավորներից: Բայց նրանք խորհրդավոր լռություն են պահպանում, համենայնդեպս, լռում են ԲՀԿ լոկոմոտիվի հեռախոսները: Եվս մեկ կարեւոր հանգամանք այդ լռության մեջ շարունակում է օդում կախված մնալ, թե, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, հրաժարական տալով հանդերձ, կմնա՞ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, թե՞ նրան կփոխարինի, օրինակ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես ցանկանում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ որի դեպքում` բավական շահեկան վիճակում կհայտնվի նաեւ «Բարգավաճ Հայաստանը»: Չէ որ կառավարություն Մհեր Գրիգորյանին բերեց հենց ԲՀԿ-ն, երբ 2018-ին եկել էին համաձայնության Փաշինյանի հետ եւ տեղավորվել կառավարությունում ու ունեին իրենց վերապահված փոխվարչապետի պաշտոն, որտեղ նստեց Մհեր Գրիգորյանը: ՀՅԴ-ն էլ չի շտապում խոսել ընտրություններին մասնակցելու մասին եւ շեշտում է միայն այն, որ միակ օրակարգը հողատուի հեռացումն է: Իսկ պատմաբան Գագիկ Արծրունին, ում կանխատեսումները, որպես կանոն, կատարվում են, պնդում է հետեւյալը. «Նախ քիչ հավանական եմ համարում, որ ընտրությունները տեղի կունենան: Երբ ճնշումը մի քիչ թուլանա, իսկ այն կթուլանա, գերագույն դավաճանն էլի կսկսի իր «կրուտիտները»` թե բա` ժողջանը չի ուզում, երբ ինքն այդ նույն ժողջանից պարսպապատված է առնվազն մի 2000 մենթերով, իսկ ընտրություններն իր համար մահվան դատավճիռ է: Հույսը ՊՈԼՈԶմուկուչյանով այս անգամ չի լուծվի: Ինչ որ է, եթե այսքանից հետո կլինի ԳԵԹ 1 ՀԱՅ, ով կգնա ու կքվեարկի հայրենիքը վաճառած, 7000 երիտասարդի արյուն լափած, Ալիեւի դեմն ամեն օր ստորացող, անարժանապատիվ այս ստահակի օգտին, ապա դրանց հայ լինելը ոչ արժանահավատ է, որովհետեւ հայն այդքան անարժանապատիվ ու ստոր լինել չի կարող»: Իսկ չհայերն, ինչպես հայտնի է, հիմնականում հավաքված են ՔՊ-ում եւ սորոսական ՀԿ-ներում, այնպես որ, կարեւոր հարց է` օրենքով սահմանված կարգով այդ հակապետական կառույցների գործունեության արգելքը: Սակայն վերադառնանք ընդդիմադիր ամենակազմակերպված ուժին` ՀՀԿ-ին, որն ապահովում է անհնազանդության ակցիաների շատ զգալի մասը: Ըստ Էդուարդ Շարմազանովի. «Իմ Հանրապետական ընկերները եւ ես պայքար սկսեցինք ապագա կապիտուլյանտի թրքահպատակ ռեժիմի դեմ, երբ շատերը կամ ծափահարում էին նրան, կամ հարմար լռում: Այսօր պայքարողները բարեբախտաբար անհամեմատ ավելացել են, բայց Հանրապետականը շարունակում ու շարունակելու է լինել ապազգային խունտայի դեմ պայքարի կիզակետում»: Սերժ Սարգսյանն էլ իր ուղերձում հստակ շեշտեց. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ եւ իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:

Ինչեւէ, կարծես թե շանսեր կան, որ կկարողանանք ազատվել չհայ խունտայից առանց մեծ ցնցումների: Սակայն կապիտուլյանտն էլ մոլագարի մեկն է, որը կանգ չի առնի ոչնչի առաջ` իր պատվիրատուի կամքը մինչեւ վերջ կատարելու, կամ գոնե քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: Շուշան Պետրոսյանը ցնցված էր, թե ինչպես Նիկոլը հանուն մանր PR նպատակի, հանուն տեղեկատվական աղմուկի իր իսկ որդի Աշոտիկին ուղարկեց հեռուստաեթեր` լրիվ խայտառակվելու: Սակայն նա դեռեւս իր «Երկրի հակառակ կողմը» գրքում էր խոստովանել, որ կարող է զոհաբերել նաեւ հարազատ զավակին... Պարզապես շատերն այդ պիղծ գիրքն ուշադիր չեն կարդացել:

Հովհաննես Գալաջյան
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ