• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2021

ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՎԵՐՋՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ, ԱՊԱ ԻՀԱՐԿԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ, ԲԱՅՑ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԼԻՆԻ

   

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը գրում է.

Արտախորհրդարանական ուժերի հայտարարությունները Փաշինյանի կողմից «նշանակած» ընտրություններին մասնակցելու մասին իմ կարծիքով, նախ ժամանակավրեպ է, երկրորդ, շատերի կողմից ընկալվում է որպես Փաշինյանի հետ համաձայն լինելու դիրքորոշում։

Կարծում եմ, հաշվի առնելով նաև Փաշինյանի կողմից իր հայտարարություններին տեր չկանգնելու, հաճախակի փոփոխելու սովորությունը, ճիշտ կլիներ հայտարարել Փաշինյանի հրաժարականը պահանջելու պայքարը շարունակելու մասին և ոչ միայն հայտարարել, այլ ռեալ շարունակել պայքարը բանակի հետ միասին, Փաշինյանի հրաժարականին հասնելու ու ժամանակավոր կառավարություն կազմավորելու նպատակով։

Ինչ մնում է ընտրություններին, ապա պարզ է, որ եթե ընտրությունները ի վերջո տեղի ունենան, ապա իհարկե քաղաքական ուժերը պետք է մասնակցեն, ոչ թե թողնեն կապիտուլյանտին իր համախոհների հետ միայնակ գնա ընտրությունների, բայց դրա մասին հայտարարելու ժամանակ միշտ էլ կլինի։

www.iravunk.com


դեպի ետ