
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ «ԿՐԱԿԵԼՈՒ» ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Հայտնի է, որ Չմոն հրաժարական չի տալիս այն պատճառով, որ պետք է իր տերերի պատվերով կրկնի այն, ինչ նա արեց 2008թ. մարտի 1-ին: Այսինքն` նոր իշխանությունը իշխանության գալուց պետք է ստանա մի ծանր «ծննդյան տրավմա», այն է` լինեն քաղաքացիական բախումներ, զոհեր եւ այլն: Հետագայում դա վեր է ածվում դանդաղ գործողության ականի, տարիներ շարունակ շահարկվում է այն նույն ուժերի կողմից, ովքեր դա կազմակերպել են, եւ ի վերջո, օգտագործվում է այդ նույն ուժերին իշխանության բերելու համար:
2008թ. մարտի 1-ը կազմակերպել էին Լեւոնն ու Նիկոլը` արեւմտյան ուժերի ու հատուկ ծառայությունների պատվերով, սակայն նույն արեւմտյան ուժերը, Լեւոնն ու Նիկոլը տարիներ շարունակ շահարկում էին մարտի 1-ը եւ օգտագործում դա Հայաստանի իշխանությունների դեմ: Իսկ 2018թ.-ի հեղաշրջման ընթացքում «մարտի 1-ի» թեման գլխավորներից մեկն էր: Հեղաշրջումից հետո, այդ թեման օգտագործվեց Ռ.Քոչարյանի, Խաչատուրովի եւ շատ այլ անձանց կալանավորելու ու շարքից հանելու համար:
Այժմ նիկոլը եւ նրա տերերը, հաստատ վստահ լինելով, որ նրանց երգը ավարտված է, ցանականում են կրկնել «մարտի 1-ի» հնարքը, քաղաքական ռումբ դնելով ապագա իշխանությունների տակ, որը նաեւ տարիներ շահարկվելուց հետո կհանդիսանա այն թեման, որը իշխանության կվերադարձնի արեւմտա-սորոսա-թուրքական ուժերին:
Հայտնի է նաեւ, որ քաղաքացիական բախումներ կազմակերպելիս օգտագործվում է, այսպես կոչված, «երրորդ ձեռքի» մեթոդը, երբ բախումների մեկնարկը տալիս են անհայտ ուժեր, որոնք կրակում են ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմի վրա, որից հետո կողմերը սկսում են մեղադրել միմյանց առաջինը կրակելու մեջ, սակայն այդպես էլ հայտնի չի դառնում, թե ով էր կրակել առաջինը: Մինչեւ հիմա պարզ չէ, թե 2008թ. մարտի 1-ին ով արձակեց առաջին կրակոցը եւ ում հրամանով: Մինչեւ հիմա պարզ չէ, թե ուկրաինական Մայդանում ով եւ ինչպես սկսեց կրակել ե՛ւ ոստիկանների, ե՛ւ ցուցարարների վրա: Թեեւ, այդ դեպքի վերաբերյալ կան շատ վստահելի տվյալներ, որ դա արել են վրացական նշանառումների միջոցով, որոնց նախապես, չգիտես ով, տեղափոխել էր Կիեւ եւ տվել համապատսախան հանձնարարություն:
Այժմ, երբ Հայաստանում գնալով լարվում է ներքաղաքական իրավիճակը ու Չմոն իր մի փոքր խուրձ պարգեւավճար ուտողների ու օգնություն թալանողների հետ մնացել են մեն-մենակ, սակայն ոչ մի կերպ չեն ուզում հանձնել իրենց համար այդքան քաղցր իշխանությունը, չի բացառվում, որ ինչ-ինչ հատուկ ծառայություններ կամ Չմոի հետ համագործակցելով, իսկ գուցեեւ առանց դրա կիրառեն «երրորդ ձեռքի» մեթոդը:
Այստեղ չմոռանանք, որ շատ լուրջ մարդիկ մեղադրում են Չմոյին ու իր թալանչիների նեղ շրջապատից ոմանց բրիտանական MI-6-ի ու թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ լինելու մեջ: Չմոռանանք նաեւ, որ պատերազմի օրերին տարածվեց այն լուրը, որ Չմոյի վարչախումբը ադրբեջանցիներին տրամադրել էր հայկական անձնագրեր եւ այդ ադրբեջանցիները, որոնք տիրապետում էին հայերենին, այդ անձնագրերից օգտվելով կազմակերպել են դիվերսիոն գործողությունների հայկական բանակի թիկունքում: Որպես ապացույց, որ նման անձնագրեր գոյություն ունեն, վերջերս բերվեց Նիկոլ Փաշինյանի կեղծ դիվանագիտական աձնագրի առկայության մասին փաստը, որը Չմոն փորձեց հերքել ամենաանվստահելի ու ողորմելի կերպով: Եվ ահա հիմա չի բացառվում, որ թուրքական հատուկ ծառայությունները, որոնք Հայաստանում ունեն իրենց լուրջ շոշափուկները, որպես «երրորդ ձեռք» կկիրառեն հենց այդ ադրբեջանցիներին, ովքեր ունեն հայկական անձնագրեր:
Այս սցենարը կանխելու համար ամենակարճ լուծումը հետեւյալն է` ՀՀ բոլոր ուժային եւ իրավապահ կառույցները պետք է անցնեն իրենց ուղիղ պարտականությունների կատարմանը եւ դադարեցնեն, այսպես կոչված, չեզոք դիրքը կամ առավել եւս Նիկոլին ծառայելը: Այստեղից բխում է, որ նրանք պետք է կալանավորեն Նիկոլին, ինչպես արցախյան երկրորդ պատերազմում, այդպես էլ դրանից հետո կատարած հանցանքների մեղադրանքով: Հակառակ պարագայում քաղաքացիական բախումների ու դրանց արդյունքում մարդկային զոհերի պատասխանատվությունը կնկնի ոչ միայն Նիկոլի, այլ նաեւ ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի եւ այլ իրավապահ եւ ուժային կառույցների վրա:
Ա. Հովհաննիսյան
www.iravunk.com
դեպի ետ