
Արտաշես Գեղամյան. ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄՆ ԱՐԴԵՆ ՄՈՏ Է ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
ԱՆՈՏԱՑԻԱ. Անգլոսաքսոնական ստրատեգներն ու հայկական շշալցման նրանց ծախու թոշակառուները, անկասկած, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի մարտական գործողությունների ղեկավարությունից գիտակցաբար հեռացրին այն գեներալներին և սպաներին, ովքեր հաղթականորեն անցել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի (1992-1994թթ.) քուրայով։ Նրանք հիանալի հասկանում էին, որ միայն այդ կերպ ծախու, հեղաշրջման հետևանքով Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանական տականքը կկարողանա կատարել Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից ստացած հանձնարարությունը։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավարտից հետո անցել է ավելի քան երեք ամիս։ Պատերազմ, որը ողբերգության վերածվեց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) հարյուր հազարավոր քաղաքացիների համար։ Սակայն մեր քաղաքացիների զգալի մասի համար դեռևս շատ հարցեր են մնում, որոնց պարզորոշ, համոզիչ, և որ գլխավորն է՝ սպառիչ ու ազնիվ պատասխանները մինչև վերջերս այդպես էլ չէին հնչեցվել։ Եվ ահա ս.թ. փետրվարի 15-16-ին հրաշքով գոյատևած ArmNews հայրենասիրական հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց հարցազրույց ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանի հետ։ Մանրամասն չեմ վերլուծի Սերժ Սարգսյանի արտահայտած առանձին մտքերը նիկոլվովաևիչյան խառնակ ժամանակների անցած երեք տարիների ամենասուր հարցերի վերաբերյալ, տարիներ, որոնք Հայաստանը երկու-երեք տասնամյակով հետ գցեցին, սասանեցին մեր արի, աշխատասեր ու ազնիվ ժողովրդի (որն իր զգալի մասով հայտնվեց Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների ստրատեգների մանրակրկիտ պատրաստած ծուղակում) ոգին։ Ասեմ միայն, որ ՀՀ երրորդ նախագահի՝ այդ հարցերին տված պատասխանները միանգամայն նոր լույս սփռեցին ինչպես 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման նախօրեին, այնպես էլ դրանից հետո կատարված շատ իրադարձությունների և փաստերի վրա, հնարավորություն տվեցին օբյեկտիվորեն վերլուծել անցած երկու տարի ինն ամսվա իրադարձությունները։
Հոդվածն ամբողջությամբ
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
դեպի ետ