• am
  • ru
  • en
Версия для печати
21.02.2021

ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՍ՝ ԱՐԱ, ԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՆՍՏԵՆ. ԴԱՏԱՎՈՐԻՆ «ՖԵՅՔԻ ԳՈՐԾՈՎ» ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՆՍՏԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՎԵՐ Է ԻՋԵՑՎԵԼ. Վարագյան

   

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:

www.iravunk.com


դեպի ետ