
ԳՈՐԾԱԿԱԼ Է ԵՂԵԼ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԱՆԸ. Գարեգին Պետրոսյան
«Ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնն է (հայտնի է որպես ստվերային ԿՀՎ) վերջին օրերին լայնորեն քննարկվող քարտեզի հեղինակը, որտեղ պատկերված են Թուրքիայի 2050թ․ սահմանները։ Թուրքական TRT1 հեռուստաալիքով ուղղակի ցուցադրել են ամերիկյան Stratfor-ի հրապարակած քարտեզը: Անգլո-սաքսոնական հատուկ ծառայությունների և թուրքական ազգայնականության միջև գոյություն ունեցող կապը չէ նույնիսկ մտահոգիչը, այլ այն, որ Հայաստանում էլ գոյություն ունեն Stratfor-ի գործակալներ, ովքեր տարիներ շարունակ անարգել գործունեություն են ծավալում՝ անթաքույց սպասարկելով համաթուրքական կայսրության վերականգնման ձգտումներին և նրա հետ անմիջական կապ ունեցող հակառուսականության տարածմանը: Դեռ Վիկիլիքսի բացահայտումներից է հայտնի, որ Stratfor-ի գործակալ է եղել տխրահռչակ Բաբաջանյան Արմանը, ով դեռ շուրջ մեկ տարի առաջ էր խոսում Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ով տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ հետաքրքրված էր բացառապես Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա գնացող էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության խնդիրներով, ում հակահայկական լրատվամիջոցը Ռուսաստանն անարգել թիրախավորելու կեղտոտ խնդիր է իրաանացնում երկար տարիներ: Ցավոք, Stratfor-ի գործաալների ցանկում Բաբաջանյանը միակը չէ…», – այս մասին գրում է «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՀԿ համանախագահ, քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
դեպի ետ