• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2021

ԱՅՍ ԵՐԵՔ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ Է 3900 ՄԱՐԴ. Մհեր Գրիգորյան

   

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա։

Ըստ նրա՝ սա տնտեսական գործոն է, որովհետև նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան, չեն ունեցել այդ հնարավորությունը ու հիմա, երբ Ռուսաստանի հետ հաղորդակցությունը բացվել է, սպասվում է, որ Հայաստան կժամանեն մեր հայրենակիցները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա որոշմամբ՝ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել։

«Փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան եկել է 3400 մարդ», - ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, թե հայկական անձանագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։

Փոխվարչապետի խոսքով՝ այն յոթ քաղաքացին, ովքեր մեկնել են Ռուսաստան ու ՌԴ-ն նրանց հետ է վերադարձրել Հայաստան, կապ չունի այս ծրագրի հետ։

«Ըստ նախնական տվյալների՝ այդ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ։ Մենք, ըստ հնարավորությունների, կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն», - ասաց փոխվարչապետը։

www.iravunk.com


դեպի ետ