• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2021

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴԱՎԱՃԱՆ» ՊԱՍՏԱՌՈՎ

   


Քիչ առաջ Լոս Անջելես ժամանեց Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրան օդանավակայանում դիմավորել են «դավաճան» պաստառով: Այս մասին տեղեկացնում է ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը գլխիկոր շտապում հեռանալ օդանավակայանից՝ թիկնապահների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է նախատեսված Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, որով պահանջում են.

– Անհապաղ ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին:

– Ռազմագերիների վերադարձի հարցով գործնական քայլեր ձեռնարկել:

– Դեմ են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն:

– Պահանջում են ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը:

https://www.iravunk.com/?p=194710&l=am
դեպի ետ