
ՎՐԱՑ-ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ. ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան
Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը և բարձր է գնահատում այն: Այս մասին «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտի վերաբերյալ առցանց վեբինարի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն, գրում է Грузия Онлайн պորտալը:
Բաքրաձեի խոսքերով՝ վերջին տարիներին երեք երկրների համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը բերել է տարածաշրջանում տրանսպորտային ու էներգետիկ միջանցքների զարգացմանը:
Վրացի դիվանագետը նշել է, որ Հարավային գազային միջանցքը խթանում է առաջընթացն ու կայունությունը տարածաշրջանում և Եվրոպայում, ինչպես նաև եվրաատլանտյան տարածքի էներգետիկ անվտանգությունը:
դեպի ետ