
800 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՇՈՒՇԻՆ ԿԱՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ' ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ
Ստեփան Հասան-Ջալալյանքաղաքագետ
13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Զալալ-Ղոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ և հոգևոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար-մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին' Աթլ կամ Վոլգա գետի ափին:
Բաթու խանը մեծ պատվով ընդունում է Արցախի թագավորին և նրան հանձնում իր՝ Հասան-Ջալալ-Ղոլայի հայրենիքներ Չարաբերդը, Ականան և Կարկառը, որ նրանից առաջ խլել էին թուրքերն ու վրացիները, հայտնում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին (տեն Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982թ., էջ 202):
Չարաբերդը հռչակավոր Ջրաբերդն է, որ գտնվում է Տրտու (Թարթառ) գետի և նրա վտակ Թրղիի միջև սեպաձև վեր խոյացող ժայռի վրա` Երից-Մանկանց վանքից մոտ 3կմ հարավարևելք (տե'ս Մակար եպիսկոպոս Բարխռւտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999թ., էջ 284; Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան, 1975թ., էջ 120; Шаген Мкртчян, Историкоархитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989г., с. 52),
Ականա բերդը գտնվում է այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարավարևելյան մասում՝ Բալի լեռան ստորոտում, Ականա գետակի ձախ ափին (տե'ս Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, Երևան, 1982թ., էջ 130),
Կարկառը գտնվում է համանուն գետի վրա և XV դարի սկզբից սկսած հայտնի է դառնում Շուշի անունով (ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Աևոն Խաչիկյան, մաս I (1401-1450թթ.), Երևան, 1955թ., էջ 384):
Այսպիսով՝ պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է: Այս ամենից զատ բոլոր մնացյալը թշնամու շահերը սպասարկող գրչա և լեզվամարզանքներ են:
դեպի ետ