• am
  • ru
  • en
Версия для печати
24.01.2021

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼ, ԵՐԲ ԿԱՆ ԱՆԿԱՈԱՎԱՐԵԼԻ ՌԻՍԿԵՐ

   

ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը

ՀՅԴ «ԴՐՕՇԱԿ» պաշտոնաթերթ, թիվ 10, հոկտեմբեր, 2020թ.


Արեգ Ղարաբեգյան

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին' Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանի հատվածում: 2014թ. ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին (այսուհետև' «Լիդիան») տրվել են Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության համար բնապահպանական թույլտվությունը: 2015թ. «Լիդիան»-ը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը' 2016թ.: 2016թ. ապրիլի 29-ին Ամուլսարի ծրագրի' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննությունը ստացել է դրական եզրակացություն:

1.jpg

Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կայտային տարրալվացման (heap leach) եղանակով, ինչն աոաջին անգամ է կիրառվելու Հայաստանում: Ըստ «Լիդիան»-ի ներկայացրած ծրագրի' հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսվում է արդյունահանել մոտ 2.6 մլրդ ԱՄՆ դոլարի ոսկի: Աոաջին երկու տարիների ընթացքում նախատեսվել է կատարել շուրջ 426 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերի ու ոոյալթիների միջոցով ընդհանուր մուտքերը կկազմեն մոտ 635 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շինարարական փուլում մոտավորապես 1300 մարդ կապահովվի աշխատանքով, իսկ շահագործման փուլում' 770 մարդ:

Կանխատեսվում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցությունը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ - GDP) միջին հաշվով կկազմի մոտ 185 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1.4%- ը: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կենսագործման արդյունքում տարեկան միջին արտահանումը կկազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6.5%-ը:

Ծրագրի վերաբերյալ տարակարծությունները

Թեև «Լիդիան»-ը պարտավորվել է կա¬ռուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համապատասխան, որի ներքո նախագծել և կազմել է Հայաստանում նախադեպը չունեցող մետաղական հանքարդյունահանման ծրագիր, այնուամենայնիվ, մասնագիտական և հանրային (այդ թվում' բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծությունը հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թույլտվություն տալը երկարատև և բազմամակարդակ գործընթաց է, այնուամենայնիվ, ներկա պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի' շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորություն չունենալու պայմաններում «Լիդիան»-ը նախաձեռնել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում' միջազգային փորձագետների նհրգբավմամբ, սակայն դա ևս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակահարմարության հարցում բավարար համոզվածություն չի ձևավորել: Դա պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի' շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտությունների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագետներն ընտրվել և վճարվել են «Լիդիան»-ի կողմից: Սյուս կողմից' ՀՀ կառավարությունը' ի դեմս Բնապահպանության նախարարության, չի ունեցել (և չունի) օրենսդրական պարտավորություն և ֆինանսական հնարավորություն' ներկայացված ՇՄԱՊ-ի անկախ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Որպես հետևանք' տեղական և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ աոարկում են հանքավայրի անվտանգ շահագործման վերաբերյալ «Լիդիան»-ի հավաստիացումներին:

Բնապահպանական միավորումները, ներգրավելով հասարակության առավել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի հետևանքով խնդրի բնա¬պահպանական ու տնտեսական բաղադրիչներին ավելացավ նաև քաղաքականը:

Անկախ փորձաքննություն

Թեև ՀՀ կառավարությունն իր ծրագրով հանքարդյունաբերության ոլորտում ստանձնել է պարտավորություն' հավասարակշռելու տնտե¬սական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, սակայն Ամուլսարի վերաբերյալ նրա քաղաքականությունը ձևավորելէ անորոշության մթնոլորտ:

Հենվելով ծրագրի վերաբերյալ տարակար¬ծությունների վրա, չտիրապեւոելով հարցի էությանը, ձևավորելով հանրային մեծ սպասելիքներ' օրվա քաղաքական իշխանությունը անբացատրելիորեն երկարացրեց հարցի հանգուցալուծումը' խուսափելով պատասխանատվությունից, ինչի հետևանքով հան¬րության շրջանում ձևավորվեց անկաոավարելի իրա¬վիճակի հանգեցնող խոր աոճակատում: Կոռուպցիոն հնարավոր չարաշահումների պատճառաբանությամբ նախաձեռնվեց քրեական գործի հարուցում, և միջազգային կազմակերպությունների միջոցով («ELARD» և «TRC», այսուհետև' «ԷԼԱՐԴ») անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվեց 400 000 ԱՄՆ դոլար: Որպես արդյունք' հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերում շահագրգիռ կողմերն այդպես էլ չձևավորեցին միակարծություն:

Այս ամենը, սակայն, չի կարող շարունակական լինել, գերակտիվացված քաղաքական բաղադրիչն իր տեղը պետք է զիջի կշռադատված, մասնագիտորեն հիմնավորված և հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընդունելի որոշմանը: Նշված ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել մասնագիտական մոտեցումները, ամբողջացնել տնտեսական, բնապահպանական և սոցիալական հավասարակշռված տեսակետները: Հարցը վճռահատելու համար ՀՀ կառավարությունը պետք է ստանձնի պատասխանատվություն:

Ծրագրի վերաբերյալ մասնագիտական մտահոգությունները

Վերը նշվածի ներքո սկզբունքային նշանակություն են ստանում տեղական ու համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կողմից բարձրացված հարցադրումները, որոնք ընդհանուր աոմամբ իրենց արտացոլումն են գտել փաստաթղթային հաշվեքննություն իրականացրած «ԷԼԱՐԴ»-ի ամփոփիչ զեկույցում:

ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական պորտային հանձնախումբը, ուսումնասիրելով և վերլուծելով «ԷԼԱՐԴ»-ի զեկույցը, արձանագրում է, որ այն անդրադառնում է չորս ոլորտների'

  1. կենսաբազմազանություն,
  2. օդի որակ,
  3. ջրային պաշարներ,
  4. երկրաբանություն:

Կենսաբազմազանություն

Զեկույցում նշվում է, որ «Լիդիան»-ը բավարար չափով ներկայացրել է կենսաբազմազանությանը վերաբերող հարցեր, բայց դրանք կարող էին էլ ավելի ամբողջացվել, եթե ներառվեին լրացուցիչ տեղեկություններ, քարտեզներ և այլն:

Օդի որակ

«ԷԼԱՐԴ»-ը քննադատում է օդի որակի գնահատման համար «Ռադուգա» (Raduga) մոդելի կիրառումը: Նա եզրակացնում է, որ այս հին մոդելը համարժեք չէ Ամոդսարի ծրագրի նման նախագծերին: Զեկույցում նաև բացահայտվում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետվող փոշու մանր մասնիկների և որոշակի գազերի ազդեցության գնահատման որոշ թերություններ: Այնուամենայնիվ, «ԷԼԱՐԴ»-ը եզրակացնում է, որ «Լիդիան»-ի կողմից օդի որակի վերահսկողության համար ներկայացված մոնիթորինգի պլանը տեղին է և ընդունելի, բայց պետք է ներառել որոշակի լրացուցիչ գործոններ:

Ջրային պաշարներ և երկրաբանություն

Ի տարբերություն վերը նշվածի' խստորեն քննադատվում է ջրային պաշարների և երկրաբանական ազդեցության վերլուծությունը, որի բացասական արդյունքները ոչ ամբողջությամբ են տեղ գտել ԷԼԱՐԴ-ի կողմից ներկայացված ամփոփիչ գրության մեջ' ապակողմնորոշելով վերջանական եզրահանգումը:

Ըստ զեկույցի' «Լիդիան»-ի պատրաստած «3-D» երկրաբանական մոդելի լայնակի հատույթները ցույց են տափս երկրաբանական հարաբերությունները միայն բացահանքերի տարածքների անմիջական հարևանությամբ: Այս թերությունը ստորերկրյա ջրերի աղտոտիչ աղբյուրների և կլանիչների միջև թույլ կապի հետևանք է: Էկոլոգիապես զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունների վերաբերյալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար գնահատվում է որպես մոդելի լուրջ թերություն: Երկրաբանական այս մոդելն իր հերթին հիմք է հանդիսանում այլ մոդելների համար, որոնք թվայնացված ներկայացնում են ստորերկրյա ջրերի և աղտոտիչների հոսքը (տրանսպորտը):

Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկվածքներ, որոնք կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խոչընդոտներ և/կամ ուղիներ: Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' նախագծի ազդեցության տարածքում աոկա բեկվածքները չեն դիտարկվում «Լիդիան»-ի կողմից երկրաբանական հետևանքների մոդելավորման մեջ: Ավելին' «ԷԼԱՐԴ»-ը պնդում է, որ հրաբխային ժայռերը փխրուն են, օժտված կոտրվածքների լայն թափանցելիությամբ: Այս բնութագրերն ազդում են ստորերկրյա ջրերի հոսքի ծավալի և փոխադրման արագության վրա: Չի կարելի ենթադրել, որ ժայռերը համասեռ կավե գոտի են, առանց կոտրվածքների, ինչպես դա անում է «Լիդիան»-ը:

Ստորերկրյա ջրերի հոսքի և ջրալույծ նյութերի փոխադրման ճիշտ թվային մոդելավորումը բացահանքերից և ծրագրի տարածքից դեպի ընդունիչներ (գետեր և աղբյուրներ) կախված է ժայռի կաոուցվածքից և բնութագրերից' հոսքի և փոխադրման ուղիների ամբողջ երկայնքով: Զեկույցը եզրակացնում է, որ սխալ է պնդել, թե հանքը չի կարող ազդել նախագծի տեղամասերի հարակից շրջանների (ներառյալ քաղցրահամ աղբյուրները) վրա:

«ԷԼԱՐԴ»-ը շեշտում է, որ փոփոխված «Սորեկ» (Modified Sobek) մեթոդը, որն օգտագործվել է նախագծի թթվային բազայի հաշվառման (ABA) համար (որոշում է հավանական թթվայնությունը), հիմնված է միայն սոդֆիդային ծծմբի վրա: Մինչդեռ այս մոտեցումը ակևհայտորենսխալ է, քանի որ բացահանքերի տարածքներից գրեթե բոլոր նմուշները ունեն թթվային pH արժեքներ, ինչը վկայում է թթվային սուլֆատային աղերի առկայության մասին: «ԷԼԱՐԴ»-ը գտնում է, որսուլֆատի վերլուծված տոկոսը պետք է ներառված լիներ թթվայնության հավանական հաշվարկի մեջ:

Թեև ՇՄԱԳ-ում նշվում է, որ հրաբխային ժայռի վերին շերտը թթու չի առաջացնում, սակայն «ԷԼԱՐԴ»-ը նշում է, որ ՇՄԱԳ-ի հավելվածում ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ աոկա են պիրիտ ծծմբով հարուստ բազմաթիվ նմուշներ: Սուլֆիդի ավելի բարձր տոկոսները տափս են ավելի շատ ապացույցներ այն մասին, որ վերին հրաբխային շերտը համասեռ չէ և պետք է բաժանվի ենթախմբի' ըստժայոերի հստակ ենթատեսակների:

Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' «Լիդիան»-ի' Ամուլսարի ժայռերում թթվային ապարների դրենաժի (ARD) հա¬կազդեց ությ աների գնահատումը ապակողմնորո- շիչ է, քանի որ վերլուծությունը չի ներառում երկաթի օքսիդացման կարևորությունը: Օգտագործելով այս մոտեցումը' թերագնահատվում են թթվային ապարների դրենաժգոյացումը և հարակից ջրերի որակի, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև ջրի մաքրման պահանջների կարևորությունը:

«ԷԼԱՐԴ»-ը նշում է, որ «Լիդիան»-ի կողմից պոմպային թեստի ոչ մի փորձարկում չի իրականացվել, ինչը լուրջ բացթողում է նախագծի մերձակայքում հիդրավլիկ հատկությունների բնութագրման գործում: Պոմպային թեստը հիդրավլիկ բնութագրման ընթացակարգ է, որը կիրառվում է ճեղքվածքներով ժայռերի ճշգրիտ ուսումնասիրության համար: Հաշվի առնելով էկոլոգիապես զգայուն կարգավորումը, հիդրավլիկ փորձերի սահմանափակ բաշխումը և պոմպային թեստերի բացակայությունը' «ԷԼԱՐԴ»-ն անբավարար է գնահատում դրանք' ստորերկրյա ջրերի ոաումնասիրության տարածքում հիդրավլիկ հատկությունները բնութագրելու համար: Ըստ այդմ' «ԷԼԱՐԴ»-ը եզրակացնում է, որ հանքավայրի ջրհանքերից մինչև գետերն ու ջրամբարները ընկած տարածքները նկարագրված չեն, և չի կարելի ենթադրել, որ դրանք նույն հիդրավլիկ հատկություններն ունեն, ինչ փորձարկված տարածքները:

Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' կտրտված քարերի առկայության պայմաններում աղտոտված ստորերկրյա ջրերի հոսքն արագ է, հետևաբար տեղափոխվող աղտոտված ջրի ծավալն ավելի մեծ է: Կտրվածքների ու ճեղքվածքների միացման չափը որոշում է, թե ինչպես է տեղի ունենում ստորգետնյա ջրի արագ հոսքը և տեղափոխումը: Միայն պոմպային թեստերի և ստորգետնյա ջրերի հետքերով, ինչպես նաև փորձարկումների անցկացման միջոցով կարելի է գնահատել կտրվածքների կապը, ինչը «Լիդիան»-ի կողմից արված չէ:

Վերանայելով «Լիդիան»-ի իրականացրած բացահանքերի ներծծվող ջրերի ուսումնասիրությունը, ընդունելով, որ օգտագործված մոդելները ճիշտեն, «ԷԼԱՐԴ»-ն արձանագրել է, որ մոդելների արդյունքները սխալ են, քանի որ մոդելավորման համար ենթադրվում է անիրատեսական մեծ քանակությամբ գոլորշացում բաց ժայռերից և ետին լցոնումներից: Այլ խոսքով' «Լիդիան»-ը պնդում է, որ անձրևի ու ձնհալի ջրերի մեծ մասը գոլորշանալու է և հոդի մեջ չի ներծծվելու, մինչդեռ հայտնի է, որ տեղումների և ձնհալի ջրերի մեծ մասը ծակոտիներով արագորեն ներծծվում է հոդի մեջ: Բացի այդ'«ԷԼԱՐԴ»-ը համոզված պնդում է, որ «Լիդիան»-ը օգտագործում է բացահանքերի պատերի համար ջրի հոսքի ոչ ճիշտ գործակիցներ: Վերջիններս կարևոր են, քանի որ, «Լիդիան»-ի պնդմամբ, ավելի քիչ ջուր է անցնելու հալի մեջ: «ԷԼԱՐԴ»-ը ենթադրում է, որ ձևացումներում (simulation) շատ ավելի քիչ գոլորշացում պետք է տեղի ունենա, և պնդում է, որ բացահանքերի հոսքի մոդելավորումներում ջրի հոսքերը ճիշտ չեն հաշվարկված: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ սխալ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության սխալ գնահատման: Բացի այդ' լուծվող նյութերի փոխադրման ձևացումները խիստ թերագնահատում են թթվային դրենաժի ազդեցությունը ստորերկրյա ջրերի և աղբյուրների վրա: Առ այդ, գոլորշացումը գերագնահատելու և ջրի հոսքը թերագնահատելու պատճառով «ԷԼԱՐԴ»-ի եզրահանգումն է' պասիվ մաքրման համակարգին հաղորդվող ջուրը և զանգվածային հոսքերը թերագնահատված են, իսկ մաքուր ջրի պահանջարկը' գերագնահատված:

«ԷԼԱՐԴ»-ը նշում է, որ հաշվարկված ջրի հոսքերը, որոնք հոսում են դատարկ ապարների լցակույտի (BRSF) կայանից, մեծապես թերագնահատված են սխալ մոդելի պարամետրացման պատճառով: Թերագնահատված ջրի հոսքերի պատճառով թերագնահատված են նաև զանգվածային հոսքերը, որոնք կապված են թթվայնացնող ժայռերի և ներծծվող ջրի շփման հետ: Այս թերագնահատումը բացասաբար է ազդում ընդհանուր ջրի հոսքերի հաշվարկների վրա, որոնք առաջանում են թթվային դրենաժի աղբյուրներից և դատարկ ապարների լցակույտի տակից:

Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' բացահանքերի տարածքներում երկրաբանությունը վատ է ներկայացված: Ստորին շերտի մակերեսի պարզունակ թվային ներկայացումը գործող մոդելում անբավարար է քանակական կանխատեսումներ անելու համար: Չնայած այս անբավարարությանը' արվել են բազմաթիվ քանակական կանխատեսումներ, որոնք հուսալի չեն: «ԷԼԱՐԴ»-ը պնդում է, որ անցումային ձևացումներեն իրականացվել բացահանքերի ներհոսքերը գնահատելու համար, բայց մոդելային կանխատեսումը անբավարար է, քանի որ անցումային տրամաչափում չի իրականացվել: «ԷԼԱՐԴ»-ը իր կողմից իրականացված մոդելային վերանայման հիման վրա գտնում է, որ մոդելը թերի է նկարագրում հանքարդյունաբերության ազդեցությունը ստորեր¬կրյա ջրերի մակարդակի և հոսքի վրա:

ՇՄԱԳ-ում նշվում է, որ նախագծի տարածքում ջրհորերի ջրհավաքագրերը ցույց են տափս, որ ձնհալի շնորհիվ գարնանը ստորերկրյա ջրերի մակարդակը արագորեն բարձրանում է և արագ իջնում ձնհալի ավարտից հետո: «ԷԼԱՐԴ»-ը այս տվյալներից եզրակացնում է, որ ժայռերի կտրվածքների միջև կա հստակ կապ: Հետևաբար ստորերկրյա ջրերի մակարդակում «Լիդիան»-ի կանխատեսած փոփոխություններն իրատեսական չեն, քանի որ աղտոտված ջուրը շատ ավելի արագ է անցնելու ստորգետնյա տարածք: Պետք է նկատել, որ Ամուլսարի ժայռերը, ըստ էության, չունեն pH բուֆերային հզորություն, ինչը նշանակում է, որ ջրի թթվայնությունը չի կարող նվազել, երբ ջուրն անցնում է ստորգետնյա տարածքներով:

Մակերեսային և ստորերկրյա ջրերը փոխկապակցված են: Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' «Լիդիան»-ի ենթադրությունը, որ ծրագրի գործադրման ամբողջ տարածքում ջրաթափանցելիության մակարդակը համահավասար է, չափազանց պարզունակ մոտեցում է, որը հանգեցնում է ստորերկրյա ջրաթափանցելիության հատ-կությունների վատ մոդելավորման և մա¬կերեսային ու ստորերկրյա ջրերի վերաբերյալ ոչ արժանահավատ եզրակացությունների: Բացահանքի մոդելավորման մեջ զգալիորեն թերագնահատված են մակերեսային ն ստորերկրյա ջրերի հոսքն ու ներթափանցելիություևը: «ԷԼԱՐԴ»-ը եզրափակում է, որ բացահանքերի ջրազրկման ճիշտ չգնահատման հետևանքով թերագնահատվում են ստորերկրյա և մակերևութային ջրերի վրա հավանական ազդեցությունները: Լուծույթների փոխադրման հա¬մար օգտագործվող նախնական (screening) մակարդակի աղյուսակային (վերլուծական) մոդելի կիրառումը համարժեք չէ ծրագրի տարածքի շրջակա միջավայրին, մասշտաբին և բարդություններին:

«ԷԼԱՐԴ»-ը նշում է, որ կեղտաջրերում եղած ամոնիակի խտացումը, ամենայն հավա¬նականությամբ, գերազանցում է արտանետման չափանիշը, բայց ամոնիակի մաքրման գործընթացը «Լիդիան»-ը չի քննարկում, բացառությամբ հակիրճ մեկնաբանությունների: Նիտրատների հարցը քննարկվում է փոքր-ինչավելի մանրամասն, սակայնայն անհրաժեշտ ուշադրության չի արժա¬նացել: Հետևաբար նիտրատների կոնցենտրա¬ցիաները նույնպես թերագնահատվել են: Նիտրատը և ամոնիակը հավանաբար ջրի հիմնական աղտոտիչներն են, որոնք մաքրում են պահանջում: Նախագծված համակարգը կարող է չբավարարել նիտրատի կամ ամոնիակի մաքրման պահանջները: Ըստ «ԷԼԱՐԴ»-ի' «Լիդիան»-ի աոաջարկած պասիվ մաքրման համակարգն առավել նպատակահարմար է փակման փուլերի համար, մինչդեռ ակտիվ մաքրման համակարգը' գործառնական փուլերի:

«ԷԼԱՐԴ»-ի վերանայման արդյունքները ցույց են տվել, որ «Լիդիան»-ի վերլուծությունը չի ներառում թթվային դրենաժին բնորոշ երկաթի և ալյումինի խտացումը: Ավելին' թիվ 8 ջրհավաք լճում կանխատեսվող երկաթի խտացումները թերագնահատվում են մեկ միլիոն անգամ: Երկաթի խտացումների անհամապատասխանությունն ու բարձր անորոշությունը վստահություն չեն ներշնչում մոդելում ջրի որակի նկատմամբ և մտահոգություն են առաջացնում այլ ցուցանիշների որոշակիության և հուսալիության շուրջ: Ջրի որակի մոդելավորումն ունի էական անհամապատասխանություններ և անորոշություններ, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում ջրի որակի կանխատեսումների հուսալիության և ի վերջո' առաջարկվող պասիվ մաքրման համակարգի գործադրելիության ու արդյունավետության շուրջ:

«ԷԼԱՐԴ»-ը չի կարողացել պարզել, թե կայտային տարրալվացման գործողության ավարտին ինչ է լինելու մեծ քանակությամբ ցիանիդ պարունակող օգտագործված կայտային տարրալվացման լուծույթի հետ: Զեկույցից պարզ չէ, թե ինչ է լինելու կայտային լուծույթի հետ հանքարդյունաբերական աշխատանքների դադարեցումից անմիջապես հետո:

Ամուլսարի հանքի փակման ծախսերի հիմքերը և գնահատականները վերանայվել Mi «ԷԼԱՐԴ»-ի կողմից, և եզրակացվել է, որ որոշ ծախսեր կասկածելի են, իսկ ընդհանուր գումարը կրկնակի թերագնահատված է:

«ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունն այն է, որ նախագծի ոաումնասիրության տարածքի երկրաբանության ելակետային բնութագրումը անբավարար է, իսկ շրջանի երկրաբանության մեկնաբանումը և հայեցակարգացումը' չափազանց պարզունակ: Բացի այդ' բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը ճիշտ չէ: Հիմնական խնդիրը «Լիդիան»-ի կողմից չափազանց շատ գոլորշացման ենթադրությունն է: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության ոչ ճիշտ գնահատման:

Սևանին առնչվող վնասի հավանականությունր

Անդրադառնալով Որոտանի թունելին' «ԷԼԱՐԴ»-ը նախ արձանագրում է, որ ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում առավել նշանակալից կառույցը Որոտանի թունելն է, որը բետոնապատ կառույց է և անցնում է «Սպանդարյան» ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար: «Սպանդարյան» ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում' թունելի ելքից, ջուր է հոսում, ինչը վկայում է, որ ստորերկրյա ջրեր են մտնում թունել: Սևանա լիճը և Կեչուտի ջրամբարը կապված են Արփա-Սևան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղվում է դեպի Սևանա լիճ: Որոտանի թունելի արտահոսող ջրի նմուշները ցույց են տափս, որ դրանք նույն կազմությունն ունեն, ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբյուրներն ու ստորգետնյա ջրերը: «Լիդիան»-ի հաշվետվություններում ասվում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրյա ջրի ավազանը իր երկարությամբ:

Ներկայումս լեռների մակերեսն օքսիդացված է, և սուլֆիդների ու այլ նյութերի միայն փոքր մասն է հասնում թունել անձրևից կամ ձնհալից առաջացած ջրի միջոցով: Բայց բացահանքերի փորելուց պեսսուլֆիդներն ու այլ ծանր մետաղներ կբացվեն, և դրանք անձրևի ու ձնհալի ջրի հետ կներծծվեն հոդի մեջ: Բացի այդ' այս բացահանքերի ստորին մասը կհասնի ստորգետնյա ջրային ավազանին: Հետևաբար սուլֆիդներն ու այլ ծանր մետաղներ հեշտությամբ կթափանցեն ստորգետնյա ջրային ավազան, և այնտեղից աղտոտված ջուրը կհոսի դեպի Որոտանի թունելը, որը նույնպես տեղակայված է նույն ստորգետնյա ջրային ավազանում: «Լիդիան»-ը պնդում է, որ աղտոտված ջրի' թունել հասնելու համար 130 տարի կպահանջվի: Այնուամենայնիվ, այս պնդումը հիմնավորված չէ, և դրա համար հիմքեր չկան: Ավելին' փորձերի արդյունքները ցույց են տափս, որ հորդառատ անձրևից հետո լեոան հիմքում որոշ աղբյուրների կազմը փոխվում է ընդամենը մի քանի օր անց: Այլ կերպ ասած' չփորված գետնի մակերեսով հոսելու դեպքում ջրին մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Հանքախոռոչի բացվելուն պես աղտոտումները շատ ավելի արագ կանցնեն ստորգետնյա ջրային ավազան, և դրանց ազդեցությունն ակնհայտ կդաոնա շատ ավելի կարճ ժամանակում:

«ԷԼԱՐԴ»-ը հաստատում է, որ աղտոտված ջրերը կհոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից' Սևանա լիճ: Այնուամենայնիվ, նրանք պնդում են, որ այդ աղտոտված ջրերը զգալիորեն չեն աղտոտի Սևանա լիճը ջրամբարի մեջ տարրալուծման և Սևանա լճի չափի պատճառով: «ԷԼԱՐԴ»-ը նշում է, որ Արփա- Սևան թունելի բեռնաթափման վայրում կլինեն որոշակի խտացումներով վնասակար քիմիական նյութեր: Սա' այն դեպքում, երբ Սևանա լիճը պաշտպանված է Հայաստանի օրենսդրությամբ, ըստ որի' արգելված է ցանկացած գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի և նրա էկոհամակարգի վրա: Ամփոփում և առաջարկություններ:

Ամուլսարի տարածքում բազմամետաղ հանքավայրի շահագործման հարցի անորոշությունը պարունակում ռիսկեր, որոնց անկաոավարելիությունը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:

  • Տեղական և միջազգային փորձագիտական աոանձին շրջանակների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկեր, որոնք հաստատել է «ԷԼԱՐԴ» ընկերությունը իր ոաումնասիրության եզրակացություններով: Ուստի քանի դեռ դրանք պահպանվում են, և կասկածները չեն փարատվել, Ամուլսարի ծրագիրը չի կարող շարունակվել:
  • Բացի այդ' հարկ է պատշաճորեն կառավարելի և վերահսկելի դարձնել ներկայումս Ամուլսարի հանքավայրում ընթացող քիմիական գործընթացները: Այս նպատակով հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպությունը և պետական լիազորված մարմինը պարտավոր են կատարել շարունակական մշտադիտարկում' արձանագրելու ներկա իրավիճակը և վնասների չափը, բացահայտելու այդ գործընթացների կաոավարեփությունը և ներկայացնելու դիտարկվող ցուցանիշները:
  • Ամուլսարի' որպես հանքավայրի շա¬հագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական (այդ թվում' միջազգային անկախ փորձագիտական) ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները' նկատի առնելով նաև նկարագրված գործընթացների քանակական և որակական արդյունքային ցուցանիշները:
  • Հարցը վճռահատելու համար ՀՀ կառավարությունը պարտավոր է ստանձնել պատասխանատվություն և կայացնել պետության ու հանրության շահերից բխող որոշում, որի լավագույն միջոցներից է հանրաքվեն:2.jpg

դեպի ետ