• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2021

ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԻՂ ՀՐԱՄԱՆՈՎ. ԿԱ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Գաբրիելյանով

   

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը հայտարարել է, որ Շուշին հանձնելու հրամանը տվել է անձամբ Փաշինյանը:

«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը, և հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկ Հարությունյանն անմիջապես կհրապարակի այն։

Ես ձեզ երաշխավորում եմ, որ, եթե Փաշինյանը մնա ևս 2 ամիս, երկիրը կընկնի կոլապսի մեջ, ու Հայաստանը կբաժանվի մասերի: Ես հիմա Ղարաբաղի համար նույնիսկ այնքան մտահոգ չեմ, որքան Հայաստանի, քանի որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած:

Բայց այս դավաճանը Հայաստանը կքայքայի: Այնպես որ՝ թող մարդիկ մտածեն ու որոշում կայացնեն», – նշել է Գաբրիելյանովը:

www.iravunk.com


դեպի ետ