
ՀԵՌԱՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԱՄՈԹ ՈՒՆԵՑԵՔ Ի ՎԵՐՋՈ. ՂՐԻՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԼԵԳԵՆԴԱՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՎՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ
«Այսօրվա դրությամբ այն անձը, ով պաշտոնավարում է ՀՀ վարչապետի պաշտոնում, նմանվել է ռուսական "թմբկահար" կոչվող խաղալիքի, որ ոնց ուզում ես գցի, չի ընկնում: Չկա լուրջ անձնավորություն վարչապետի դիրքում, ավելին` վերջինս մոռացել է, որ ինքը պետք է կրի ողջ պատասխանատվությունը հայ ժողովրդի, Արցախի հետ կատարված ամոթալի, խայտառակ իրավիճակի համար»-«Իրավունք TV»-ի տաղավարում նման տեսակետ է հայտնել Ղրիմի Հանրապետության ԵԿՄ նախագահ, ՌԴ հայերի միության ղեկավար կազմի անդամ, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, լեգենդար հրամանատար ՍԱՄՎԵԼ (ԱՐՄԵՆ) ՄԱՐՏՈՅԱՆԸ.
դեպի ետ