• am
  • ru
  • en
Версия для печати
17.12.2020

ՄԵՐ ՍՈՒՐԲ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐ

   

Օրեր առաջ շատ տարօրինակ իրավիճակ էր Գավառի մշակույթի տան դիմաց։ Տեղի ունեցավ հերթական ցույցը, որտեղ մոտ 30-40 քաղաքացի հավաքվել էին` Փաշինյանին աջակցելու նպատակով։ Երթի բացումը կատարել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ավետարանական աղանդի ներկայացուցիչ Խաչիկ Դովլաթյանը, ով աղոթք է բարձրացրել հրապարակում` հայրենիքի կեսը հանձնած վարչապետին անվանելով «մեր սուրբ վարչապետ»։

Ընթերցողներին հիշեցնենք, որ Խաչիկը, Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձր թույլտվությամբ, Հանրապետության հրապարակում, պատերազմական դրության ժամանակ, համաճարակի ծանր շրջանում «Հաղթելու ենք» խորագրով աղոթքի երթ էր կազմակերպել` խախտելով մի շարք օրենքներ եւ առ այսօր մնալով անպատիժ։ Սրա մասին «Իրավունք» գրել էր դեռ մեկ ամիս առաջ եւ քանի որ պատերազմական դրություն էր, բազմաթիվ չակերտներ չէինք բացել: Օրինակ, չէինք հնչեցրել հարցեր` իսկ ինչո՞ւ են աղանդավորները զբաղվում քարոզով, երբ Հայ Եկեղեցու սպասավորները զոհվում են սահմանում կամ անհետ կորում։

Գավառի աջակցության ցույցը նաեւ ուշագրավ էր մի քանի հանգամանքներով։ Օրինակ, mediaport տելեգրամյան ալիքն օրերս գրեց, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի բարձր հովանավորությամբ` Գավառում հարձակվել են եկեղեցու վրա եւ քահանային չեն թողել մտնել եկեղեցի, հայհոյել ու բրդմրթել են այն քահանային, ում զավակները Եղնիկներում իրենց կյանքը վտանգելով` պատերազմում էին։ Միջադեպի պատճառը եղել է քահանայի այն պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնել է եւ պետք է հեռանա, համենայնդեպս, գյուղացիների անունից միաջադեպն այսպես է ներկայացվել: Սակայն, իրականում այն կազմակերպված է եղել նախապես։

Վերադառնալով Փաշինյանի գավառցի աջակիցների երթին` նշենք, որ պարզվում է` դրան մասնակցել է նաեւ Վանիկ Հարեյանը: Առաջին հայացքից ոչինչ չասող այս անունը հայտնի է մի բանով, որ այս անձը Նիկոլ Փաշինյանի աջակցելու բոլոր երթերին մասնակցում է, օրինակ, վերջերս Փաշինյանի կողմից բեմադրված զինվորականների աջակցության հավաքին էր մասնակցում, որտեղ հանկարծ հայտնվեց Փաշինյանը եւ հորդորեց տուն գնալ։ Այստեղ հատկանշական է այն, որ նույն Հարեյանը հատուկ հակակրանք ունի հայ եկեղեցու նկատմամաբ, նաեւ ակտիվորեն մասնակցել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժմանը: Իսկ Գավառի ցույցի ժամանակ, մոռանալով ինչի համար են հավաքվել, հրապարակայնորեն ատելության եւ զրպարտության խոսքեր էր հնչեցնում հայոց եկեղեցու եւ հայ սպասավորների հասցեին: Ավելին` իր խոսքի վերջում էլ չմոռացավ տեղեկացնել, որ հանդիպելու է վարչապետի հետ եւ քննարկելու է մի շարք հարցեր` ցույց տալով, որ Փաշինյանի հետ մերձ հարաբերություններ ունեն։ էլ չասենք, որ նույն ակցիայի մասնակիցները հավասարության նշան էին դնում մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի ու այս պատերազմի միջեւ:

Թերեւս այս փաստերը ինքնին անհանգստացնող են, սակայն այդ ցույցը ավելի զարմանալի էր նրանով, որ հավաքվածները չկարողացան համոզել ներկաներին, թե ինչու են աջակցում Փաշինյանին, ընդհակառակը` նրանք բոլորի աչքերն ավելի լայն բացեցին եւ հասկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանն իր աղանդավորներով եւ ԼԳԲՏ-ներով` Աստծո ցասմանը արժանացրեց մեր ազգին։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ