
ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՖԵՅՔ ՀՐՈՍԱԿԱԽՄԲԵՐՈՎ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻՍ, ՄՏԵՐԻՄՆԵՐԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԵՏԵՒՅԱԼՆ ԱՍԵԼ. ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ԳՈՐՇ ՇԱԿԱԼՆԵՐ ԵՔ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ. Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին սոցցանցի իր էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,
ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,
երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
Վերը նշված հայտարարությունից անմիջապես հետո թիրախավորվեց ոչ միայն Սեյրան Օհանյանի անձը, այլ նաեւ իշխանական պատգամավորների, վերջիններիս սպասարկող ֆեյք նյուզերի կողմից կեղտոտ արշավ սկսվեց նրա ընտանիքի անդամների եւ հարազատների դեմ:
Այս անգամ գեներալին թիրախավորել է ոչ այլ ոք քան Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, «Հայկական ժամանակ» օրաթերթերթի լրագրող, այժ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Մասնաորապես հետեւյալ զառանցանքը դուրս տալով. «Բանակի մասին ճառ է ասել, բանակի հացը մկան պես գողացել»:
Իշխանականների հիստերիայի շուրջ զրուցել ենք ՊՆ նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ, ով նախ նկատեց.
– Նման մարդիկ ի ցույց են դնում իրենց մանրախնդրությունը, դա խոսում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր ցավով են ընդունում այս ամենը՝ անձիք են, ովքեր չունեն անցած ճանապարհ, նեղսիրտ են, ի վերջո փորձառու չեն: Չեն հասկանում, որ հասարակության հետ պետք է աշխատել հավասարաչափ՝ անաչառ մոտեցում ցուցաբերելով բոլորի նկատմամբ՝ թե ըննդիմության, թե դիմության: Ես միշտ աշխատել եմ լրատվամիջոցների հետեւյալ սկզբունքով . «Ինչից ընտրել լավագույնը, եթե չկա երկրորդ կարծիք»:
Նման մարդիկ չեն հասկանում, որ ունենալով տարբեր կարծիքներ՝ հնարավորություն ունեն ընտրելու: Նրանք պարզապես վախենում են ճշմարիտ խոսքից:
Իսկ առհասարակ, բանակ քննադատող ցանկացած անձնավորություն պետք է հասկանա, թե ում է քննադատում: Ես խոսում եմ բանակաշինության մասին, որի հետ կապված ունեմ խորացված գիտելիքներ: Իմ ողջ ծառայության ընթացքում ծառայել եմ մեր պետությանը, ես բանակը չեմ թալանել: Նման անձանց միայն մի բան ունեմ ասելու՝ զբաղվեք Ձեր գործով մի իջեցրեք Ձեր մակարդակը մանրահատակի մակարդակի: Հորդորում եմ առողջ քննադատության նորմալ վերաբերել:
Այն անձիք, ովքեր տարատեսակ ֆեյք հրոսակախմբերով հայհոյում են հայ մայրերին, քույրերին, ընտանիքիս, մտերիմներիս ուզում եմ հետեւյալն ասել. Դուք բոլորդ գորշ շակալներ եք՝ ուրիշ ոչինչ, որոնց պետք է գտնել եւ պատասխանատվության ենթարկել: Դուք հեռու եք ռեալ աշխարհից, փոխանակ ռեալ աշխատանքով զբաղվեք եւ մեր երկիրը այս ծանր վիճակից հանեք՝ Դուք զբաղված եք Ձեր հրոսակախմբերի ղեկավարմամբ:
– Պարոն Օհանյան, ի դեպ նույն այդ ֆեյքերը մեղադրանքներ են հնեցնում, որ Դուք եք ղեկավարել Շուշիի օպերացիան եւ, որ Դուք էլ եք պատասխանատու Շուշիի անկման համար:
– Ես Արցախում պատերազմի 44 օրերի ընթացքում ինքնակամ եմ եղել, ընդ որում մենակ չեմ եղել՝ եղել է նաեւ որդիս, ով ռազմի դաշտում վիրավորվել է: Նույն կերպ՝ կամովի հանդիպել եմ նաեւ ԱՀ նախագահի եւ տեղ-տեղ ՊԲ հրամանատարության հետ, որքան կարողացել եմ՝ աջակցել եմ: Իսկ նման տեղեկություններ տարածողները տարրական գիտելիքներ չունեն: Ես այսօր որեւիցէ մի պաշտոն չեմ զբաղեցնում՝ ո՛չ քաղաքացիական, ո՛չ պետական, ո՛չ զինվորական, ո՛չ տեղական ինքնակառավարման : Ես ընդամենը պահեստազորի թոշակառու գեներալ եմ: Որեւիցէ մի տեղից իրենք չեն կարող գտնել տեղեկատվություն, որ Սեյրան Օհանյանը ստացել է մարտական առաջադրանք, մարտական կարգադրություն: Ես Արցախում եղել եմ կամավոր, եղել եմ ուղղության հրամանատարի կողքին հնարավորության դեպքում աջակցելու: Բայց ամբողջ ղեկավարումը իրականացրել է ՊԲ հրամանատարությունը:
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ