
ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՓԱԿՎԻ ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ. Ղուկասյան
Թվում էր, որ հետպատերազմյան այս շրջանում գոնե պետք է որոշակի դասեր քաղեինք տեղի ունեցած: Առնվազն յուրաքանչյուր ոք Հայաստանում պետք է հասկացած լիներ, որ Սորոսի «Բաց հասարակություններ-հիմնադրամի» քայքայիչ, հակազգային ու հակառուսական գործողությունները նաեւ մեզ հասցրեցին այս օրվան: Սակայն, Սորոսի գրասենյակը շարունակում է գործել, իսկ թե արդյոք ժամանակը չէ այն փակելու, «Իրավունքը» հարց բարձրացրեց «Արեւմտամետ հասարակական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում. առանձնահատկությունները, սպառնալիքներն ու հետեւանքները» թեմայով Մոսկվա-Երեւան առցանց տեսակամուրջի ժամանակ:
Ըստ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, Սորոսի հիմնադրամի եւ մի շարք այլ արեւմտյան ՀԿ-ների նպատակն ուղղակի Հայաստանը վերափոխելն է Ռուսաստանի համակիր երկրից հակառուսականի:
«Ոչ մի բաց, ժողովրդավարական հասարակություն Հայաստանում նրանց պետք չէ, ինչպես եւ Ուկրաինայում ու այլ երկրներում: Նրանց պետք են երկրներ, որոնք կընկնեն արտաքին կառավարման տակ եւ դուրս կմղեն ռուսական ազդեցությունը տարածաշրջանից: Ահա եւ վերջ: Ինչ վերաբերում է բոլոր արեւմտյան հկ-ներին, կարծում եմ՝ պետք է առանձնացնել, թե որ գրանտերն են հենց քաղաքական եւ ֆիլտրել դրանք, որպեսզի սահմանափակվի միջամտությունը Հայաստանի ներքաղաքական գործերին: Եվ, այո, Հայաստանի օրակարգում պետք է լինի Սորոսի հիմնադրամի վերջին տարիների գործունեության ուսումնասիրման հարցը: Իհարկե, բավարար հիմքեր կան, որպեսզի փակվի Սորոսի հիմնադրամը, բայց այն պետք է է լինի իրավական ձեւաչափով: Դրանով պետք է զբաղվեն իրավապահ հատուկ մարմինները», - ընդգծեց Ա. Ղուկասյանը:
«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետը նաեւ փաստեց, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում զբաղվում է հենց Ռուսաստանի քաղաքական հետաքրքրությունների ոչնչացամամբ, ինչպես եւ Հայաստանի հետաքրքրությունների ոչնչացմամբ՝ ՌԴ-ի հանդեպ. «Այսինքն՝ ոչնչացնում է հայ-ռուսական կապերը: Եվ բավարար են փաստերը, որ Սորոսի հիմնադրամը հենց քաղաքական գործիչներ էր հավաքագրում տարբեր երկրներից: Ավելին՝ երկու տարի առաջ հակերները զեկույց հրապարակեցին, որ Եվրոխորհրդարանի 226 պատգամավոր զբաղվում էին Սորոսի շահերի լոբինգով: Հրատարակված են ճշգրիտ փաստեր, որ Սորոսն ունի իր պատգամավորները Եվրոխորհրդարանում: Այսօր Հայաստանում կան շատ մարդիկ, որոնց պայմանականորեն անվանում ենք վեցերորդ շարասյուն, որոնք հայաստանյան կառավարության մաս են կազմում: ՀՀ իրավապահ մարմինները պետք է բարձրացնեն այս հարցը եւ ծանրակշիռ փաստեր ներկայացնելով՝ փակեն Սորոսի գրասենյակը Հայաստանում»:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ