
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ Է ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
Երեկ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել մեր երկրի վրա հարձակված «Տաուհիդ Վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման բազաներին՝ Մաար Շուրինի շրջանում, որը գտնվում է հարավային Իդլիբում։ Ռուսական աղբյուրներին այդ մասին մանրամասներ է հայտնել սիրիական ռազմական աղբյուրը: Ըստ այդմ, Սու-24 ռազմաճակատային երեք ռմբակոծիչներ ռմբակոծել են Համա եւ Իդլիբ նահանգներում կառավարության վերահսկողության տակ գտնվող խաղաղ քաղաքների գնդակոծությունների համար օգտագործվող ՌԶՕ-ի համար նախատեսված հրամանատարական կետերն ու պահեստները: Հարձակման ընթացքում ոչնչացվել հրոհայինների զինտեխնիկա, մոտ 50 ահաբեկիչ, այդ թվում՝ դաշտային հրամանատարներ։
Միաժամանակ փորձագետները նկատում են, որ հենց այդ հարվածներից հետո է, որ Էրդողանը շտապեց զանգահարել Պուտինին՝ Ղարաբաղի հետ կապված քննարկումներ անցկացնելով, եւ կայացավ նաեւ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը:
դեպի ետ