• am
  • ru
  • en
Версия для печати
07.11.2020

ՇՏԱՊ. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

   

Պաշտոնական Լոնդոնը խոչընդոտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ընդհանուր դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Այս մասին հայտնում էն ռուսական ИА Реалист-ի աղբյուրները

Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ խորհրդի անդամ երկրներից մեկը խափանել է ՄԱԿ-ի Ախ-ի` Արցախի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման համակարգումը:

Ըստ նրա` խոսքը Խորհրդի միասնական դիրքորոշման, հրադադարի, երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության և հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին էր:

Քոչարյանն ինքը հրաժարվեց անվանել այս երկիրը՝ վկայակոչելով փակ քննարկման ձևաչափը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական Anglo Asian Mining PLC-ին կապի մեջ է Ադրբեջանի կառավարության հետ՝ Զանգելանի շրջանի հետագա զարգացման շուրջ համագործակցության առնչությամբ:


www.iravunk.com


դեպի ետ