
ԵՐԲ ՀՈՒԴԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԲՈԼՈՐԸ ԼՌՈՒՄ ԷԻՆ. ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ես անում եւ անելու եմ հնարավորն ու անհնարը արցախցի մեր եղբայրներին օգնելու համար»,– «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով մեկ ամսից ավել ընթացող ռազմական գործողություններին, ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, ընդգծելով.
– Ինքներդ եք տեսնում իրավիճակը շատ ծանր է:– Պարոն Միլոնով, ի՞նչ եք կարծում ինչո՞ւ միջազգային հանրությունը ըստ արժանվույն չի արձագանքում Արցախում տեղի ունեցող իրավիճակին:
– Ես միջազգային հանրությունը չեմ, ես չեմ լռում: Իսկ միջազգային հանրության լռության մասին ոչինչ ասել չեմ կարող: Գիտեք մի բան կասեմ. երբ Հուդան դավաճանում էր Հիսուս Քրիստոսին, այդ ժամանակ էլ բոլորը լռում էին:
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ