• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2020

ՈՒՐԻՇ Ո՛Չ ՄԵԿ, Ո՛Չ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՑԻ ՌԴ-ԻՑ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՈԴԵՐԱՑԻԱ ԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԱԲՈՎՅԱՆ

   

«Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը պայթեցրեց տեղեկատվական ռումբ, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աշխատում է իր գործընկերների հետ արցախյան հակամարտության գոտի սկանդինավյան երկրներից խաղաղապահների (Դանիա,Շվեդիա,Նորվեգիա,Ֆինլանդիա) ուղարկելու շուրջ։

Շատ հետաքրքիր է, ես նույնիսկ կասեի` չափազանց հետաքրքիր է։

Դե լավ... փաստորեն մեզ առաջարկում են վստահել մեր անվտանգությունը ՆԱՏՕ- ի անդամ երկրներին (Դանիա + Նորվեգիա) այն դեպքում, երբ Թուրքիան, լինելով ևս ՆԱՏՕ ի անդամ, սպառնում է բնաջնջել մեզ և ուղղակի ռազմական առճակատման մեջ է մեզ հետ։

Դրա հետ մեկտեղ հիշենք,որ Թուրքիան անպայման ռազմաբազա կտեղակայի բուն Ադրբեջանի տարածքում և այսպիսով կստացվի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կամ ՆԱՏՕ-ի սերտ գործընկեր երկիրը պետք է լինի երաշխավոր ուրիշ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ոտնձգություններից դեպի Արցախ։

Հն, հասկացա՞նք չէ: Իսկ եթե հիշենք, թե ինչպես ՆԱՏՕ-ի խաղաղապահներն ուղղակի փուռը տվեցին սերբերին Հարավսլավական քաղաքացիական պատերազմի ժամանակ և ինչպես նպաստեցին երբեմն քրիստոնեական Կոսովոյից և Մետոհիայից քրիստոնյա սերբերի տարհանմանը իրենց հայրենի հողից, ապա պատկերը դառնում է առավել քան ակնհայտ և պարզ։

Այնպես որ... մեր շահերից բխում է, որ ուրիշ ո՛չ մեկ, ո՛չ մի դեպքում բացի Ռուսաստանից իրավունք չունի ռազմական մոդերացիա անի տարածաշրջանում։

Սա շատ պարզ և հասկանալի ճշմարտություն է», - այս մասին գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ:


www.iravunk.com


դեպի ետ