• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2020

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՎԱՅՆԱՍՈՒՆ Է. ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ» ՇՏԱԲՆ ՈՒ ՈՒԺԵՐԸ

   

«Ռուսական գարուն» կայքի փոխանցմամբ. «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լեռնային Ղարաբաղի պատճառով ոչնչացրել են «թուրքական սիրելի խմբավորման» շտաբը, բազմաթիվ գրոհայիններ սպանվել և վիրավորվել են:

Շարունակում է աճել «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման ճամբարին ռուսական ավիահարվածների հետեւանքով զոհվածների թիվը, որոնք սերտորեն կապված են Անկարայի հետ: Հարվածը հասցվել Է Իդլիբի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ջաբալ ալ Դուվեյլա լեռան վրա։ Ավազակային խմբավորումները հայտնում են, որ սպանվել է ավելի քան 100 զինյալ։ Փրկարարների թիմերը շարունակում են անհետ կորածների որոնումները, ինչպես նաեւ օգնություն են ցուցաբերում վիրավորներին: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է կրիտիկական։

Թուրք լրագրողներն ու ազգայնական փորձագետները կարծում են, որ այդ հզոր հարձակման պատճառը «հատուցումն է Հայաստանի մեծ տառապանքների ու կորուստների ու ռուսական ՀՕՊ համակարգերի ոչնչացման համար» Լեռնային Ղարաբաղում:

Իրավիճակը մեկնաբանել է հայտնի թուրք վերլուծաբան Օմեր Օզկիզիլչիկը՝ «Seta» ազդեցիկ փորձագիտական կենտրոնի գլխավոր խմբագիր Սյուրիեգյունդեմին։ «Ռուսաստանը գրոհել է «Ֆայլակ աշ-Շամի» շտաբ-բնակարանը, որն Իդլիբում թուրքական սիրված խմբավորումն է եւ «Ազգային ազատագրության ճակատի» առաջատար խմբակցությունը։ «Ֆայլակ աշ-Շամի» շտաբին հարվածելն արտառոց երեւույթ է, քանի որ Թուրքիան գումար է վճարում Իդլիբի բոլոր աջակցվող կազմավորումներին «ֆայլակի» միջոցով։ Այս խմբավորումը պատասխանատու է Իդլիբում թուրքական ներկայության պաշտպանության համար։

Նկատի ունեցեք նաեւ, թե որքան մոտ է հարձակման գոտին թուրքական սահմանին։

Եվ դա Ջարաբլուսի շրջանում նավթավերամշակման գործարանին վերջերս հասցված հարվածից հետո է»,- գրել է թուրք վերլուծաբանը։

Այժմ նշենք գլխավորը: Ռազմական աղբյուրը «ռուսական Գարուն»-ին պարզաբանել է, որ երկար կոորդինացիոն աշխատանքի ընթացքում Անկարան այդպես տվյալներ չի տրամադրել Իդլիբում «յուրային» եւ «օտար» խմբավորումների տեղակայման վայրերի մասին: Էրդողանի ռեժիմը նույնպես չկատարեց «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման ոչնչացման պարտավորությունները, որը սերտորեն կապված էր նաեւ այս անգամ օդատիեզերական ուժերի հարվածի տակ հայտնված «ֆայլակների» հետ դեռեւս այն ժամանակներից, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը կոչվում էր «Ջեբհաթ ան-Նուսրա»: Հենց այդ պատճառով էլ պակաս արմատական իդլիբական ավազակախմբերը մշտապես գտնվում են ոչնչացման վտանգի տակ։


www.iravunk.com


դեպի ետ