• am
  • ru
  • en
Версия для печати
29.10.2020

ԴՈՆԲԱՍԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱՐՑԱԽ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ

   

Դոնբասի աշխարհազորայինները կքննարկեն Լեռնային Ղարաբաղ կամավորների ուղարկելու հարցը։ Այս մասին հայտնում է հայտնի ռազմական հրամանատար, «WarGonzo» Telegram-ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով աշխատում է Արցախի Հանրապետության ռազմաճակատում։ «Արցախի հարցը կդնեն «Դոնբասի կամավորականների միության» (ԴԿՄ) համագումարում։ Ինչպես հայտնի է դարձել «WarGonzo» նախագծին` ԴԿՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից, հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ համագումարում քննարկվելու է Արցախին օգնություն ուղարկելու հարցը»:

Նշենք նաև, որ համագումարը կբացեն ՌԴ նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը և ԴԿՄ-ի ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «WarGonzo»-ի տեղեկություններով՝ միջոցառմանը նաեւ կհայտարարվի նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այդ իրադարձությունը կնշանավորի Սուրկովի վերադարձը մեծ քաղաքականություն»,- գրում է Պեգովը։


www.iravunk.com


դեպի ետ