• am
  • ru
  • en
Версия для печати
14.10.2020

ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ԱՐՑԱԽԻ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

   

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԻ գնահատմամբ՝ այսօր ունենք երկրի անվտանգության ապահովման լուրջ սպառնալիք, եւ եթե խոսենք պատերազմի տեւողության մասին, ապա մեծ հավանականությամբ՝ կունենանք 90-ականների հետ զուգադեպ:

– 2016 թվականի ապրիլյան պատերազմը ժամանակին ասում էինք, թե լայնածավալ է, ապա այսօր համեմատելով տեսնում ենք, որ հիմա շատ ավելի լուրջ հիմնախնդրի հետ ենք բախվել: Երեւի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ դժվար թե կարելի լիներ գտնել, որ այսպիսի լրջությամբ, այսպիսի ժամանակակից զենքի կիրառմամբ՝ երկրագնդի վրա եղել են այլ պատերազմներ: Պետք է նշենք, որ գործ ունենք շատ պատրաստ, ամենաժամանակակից զենքով զինված եւ սպառազինության ու կենդանի ուժի առումով շատ ավելի մեծ, հզոր բանակի հետ: Ամենայն հավանականությամբ՝ թշնամու կողմից, ռազմական գործողություներին մասնակցում են հարյուր հազարից ավելի սպաներ եւ զինվորներ: Էլ չեմ ասում վարձկանների մասին, որոնք մասին վաղուց խոսվել է ու բավականին լուրջ եւ կոմպետենտ մարմիններից վկայություններ կան՝ նրանց մասնակցության մասին:

– Այս դեպքում՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունը բավարարվում միայն անատամ հայտարարություններով:

– Աշխարհը բավականին զգույշ է մոտենում այս լրջագույն հիմնախնդրին՝ թե՛ խոսակցությունների, թե՛ սատարման, թե՛ անմիջապես տարբեր տեսակի մասնակցության առումով: Նկատի ունեմ՝ դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական օգնությունների մասին: Բոլոր պետությունները դեռ զգուշորեն մոտեցում են ցուցաբերում՝ նկատի առնելով, որ այս խաղի մեջ կարող է ընդգրկված լինեն, ամենայն հավանականությամբ՝ այլ խոշոր երկրներ՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանը, որը բավականին լավ տիրապետում է իրավիճակին Կովկասում: Դրա համար էլ, այնուամենայնիվ, դեռ չեն շտապում ավելի ակտիվ մասնակցություն ունենալ այս գործընթացում:

– Այսինքն` ըստ Ձեզ, սա այլեւս գերտերությունների միջեւ ընթացո՞ղ պատերազմ է:

– Յուրաքանչյուր ամենալոկալ կոնֆլիկտի հետեւում կանգնած է առնվազն մեկ-երկու գերտերություն: Տվյալ դեպքում` երեւի ավելի շատ, որովհետեւ այստեղ բախվում են գրեթե բոլոր գերտերությունների շահերը:

– Վերջին շրջանում տպավորություն է, որ պարզապես քրիստոնեությունը դուրս մղելու գործընթաց է իրականացվում` սկսած Միջին Արեւելքում Դեր Զորի եկեղեցու պայթեցումից, Կ. Պոլսի Սուրբ Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածելուց մինչեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծելով: Ի?նչ կասեք այս մասին:

– Չեմ բացառում: Ընդհանրապես` շատերը սիրում են քիչ տվյալների հիման վրա գլոբալ եզրակացություններ անել, բայց ես չէի շտապի: Բնական է, այդ գործոնն էական է, սակայն չփորձենք տեղափոխվել մի դաշտ, որտեղ եզրակացություն անելու բավականին հիմքեր չունենք: Հիմա միայն հստակ կարող ենք ասել, որ Թուրքիան ակնհայտ մասնակցում է այս կոնֆլիկտի մեջ թե? դիվանագիտորեն, թե? քաղաքական տարբեր լծակների օգտագործմամբ` միջազգային հանրության կարծիքն Ադրբեջանի օգտին ստեղծելով եւ անմիջականորեն ռազմական մասնակցությամբ: Դրա վկայությունն այն է, որ թուրքական F 16 ինքնաթիռներն օգտագործվում են Ադրբեջանի կողմից մեր դեմ, ինչպես նաեւ ահաբեկչական խմբերն ակտիվ մասնակցություն են ունենում այս պատերազմում:

– Կարծում եք? պատահականությո?ւն էր, որ հայ-թուրքական պատերազմի ուղիղ 100-րդ տարելիցին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կրկին պատերազմ սանձազերծվեց:

– Պատմության մեջ նման զուգահեռներ շատ կարելի է անցկացնել, որ կոնկրետ ինչ-որ մի ժամկետում կրկնվում է, նման դեքեր շատ կան: Թուրքիայի մասնակցությունն, իհարկե, պատահական չէ եւ առաջին անգամ էլ չէ: Ցանկացած հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ? լինի 90-ականներին, թե ապրիլյան պատերազմում, Թուրքիայի ստվերը միշտ էլ կար: Իսկ այսօր գործ ունենք ոչ միայն ստվերի, այլեւ նրանց անմիջական մասնակցության հետ:

– Ինչպե?ս ենք ազատվելու այդ ստվերից եւ ոչ միայն ստվերից…

– Բավականին բարդ խնդիր է: Մեր երկու պետությունները? Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, կանգնած են լուրջ կողմնորոշման խնդրի առջեւ: Մենք պետք է հասկանանք, որ շատ ավելի հզոր պետություններ գոյատեւելու, հետագա իրենց անվտանգությունն ապահովելու խնդրի լուծման համար? դիմել են գերտերությունների օգնությանը: Իզուր չէ, որ ամբողջ աշխարհի զարգացումը գնում է տարբեր քաղաքական, ռազմական եւ տնտեսական բլոկների տեսքով: Յուրաքանչյուր պետություն միանալով Եվրամիությանը, ՆԱՏՕ-յին, ապահովում են ավելի անվտանգ իրենց համար ապագա: Եվ Հայաստանի նման թե? տնտեսական, թե? ռազմական առումով ոչ մեծ ու ոչ հզոր պետությունները պետք է հստակ ունենան իրենց ռազմական գործընկերը, իրենց տնտեսական դաշնակիցը:

– Կարծում եք? հիմա չունե?նք: Ռուսաստանը մեր ռազմական ու տնտեսական դաշնակիցը չէ?:

– Մենք չունենք հստակ ուղղված վեկտոր: Կարելի է բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություն, բայց դժվար, փորձության պահին ոչ ոք քո կողքին չի կանգնում: Նման իրավիճակից խուսափելու համար մենք պետք է հստակ ունենանք մեր ռազմական, տնտեսական գործընկերները, որոնք անմիջապես կկանգնեն մեր կողքին, այլ ոչ թե ինչ-որ մարգարիտասիմոնյանների շուրթերով մեզ մեղադրանքներ կներկայացնեն: Մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը եւ դրանով իսկ ապահովենք մեր անվտանգությունը: Սեփական ուժերի շնորհիվ կարող ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, բայց ոչ ռազմավարական, ինչի առջեւ կանգնած ենք այսօր:

– Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

– Այն պետությունը, որը չի վստահում սեփական ուժերին, դժվար թե, ունենա գործընկեր, ռազմական դաշնակից: Ուստի? հավատալով եւ հիմնվելով մեր սեփական ուժերի վրա? այնուամենայնիվ, պետք է հստակեցնենք մեր ռազմական բլոկի գործընկերներին: Այդ առումով? այս երկու օրվա ընթացքում, որն Աստծո, թե որոշ ուժերի կողմից տրամադրվել է մեզ, պետք է ամենաարդյունավետ վերլուծությունն անենք եւ իրականացնենք այն քայլերը, որոնք թույլ կտան ելք գտնել տվյալ բավականին բարդ իրավիճակից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
www.iravunk.com


դեպի ետ