• am
  • ru
  • en
Версия для печати
02.10.2020

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԽՈՑՎԱԾ ՍՊԱՅԻ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ԹԱԴԻՐԱ» ՄԱԿՆԻՇԻ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ

   

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքնում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ», - ասաց նա։

Հակառակորդը, Սարգսյանի հաղորդմամբ, նախօրեին կորցրել է 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ, 3 ՄԻ 24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։

Նա ասաց, որ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։



դեպի ետ