• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2020

ՄԻՐՈՆՈՎԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

   

«Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:

«Իմ կողմից հավելեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը՝ այստեղ հեշտությամբ կարող եք կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատև հակամարտության զարգացմանը... Կարծում եմ, որ գուցե, անհրաժեշտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն հրադադարի ռեժիմի և զինադադարի, հնարավոր է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժեր ուղարկվեն այնտեղ», - լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:


www.iravunk.com


դեպի ետ